Գլխավոր » Լրահոս

Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան բխում է Հայաստանի շահերից

Փետրվար 25, 2013թ. 13:21

«Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան բխում է Հայաստանի Հանրապետության շահերից: Փետրվարի 25-ի ԱԺ նիստի ժամանակ նման գնահատմամբ հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Այս կոնվենցիան դեպի ծով ելք չունեցող երկրներին տրամադրում է պատշաճ տարանցիկ հնարավորություններ: Այն հիմնված է յոթ սկզբունքի վրա: Ըստ այդմ, մասնավորապես, դեպի ծով ելք չունեցող երկրների նավերը պետք է ունենան այն իրավուքները, որոնք ունեն նաև դեպի ծով ելք ունեցողները: Ծով ելք չունեցող երկրները պետք է ազատ մուտք ունենան նավահանգիստ»,- պարզաբանեց փոխնախարարը:

«Ամենակարևոր մոտեցումներից մեկն այն է, որ բեռների համար ծովափնյա երկիրը չպետք է գանձի տարանցման հատուկ տուրքեր և նմանատիպ այլ վճարներ, միայն կարող են գանձել այնպիսի գումար, որը նախատեսում է վերահսկել տարանցման գործընթացը: Պետք է տրամադրվեն նաև բեռնաթափման սարքավորումներ»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիային միանալուց անմիջապես հետո կարելի է ՄԱԿ-ի քարտուղարությունից հրավիրել մասնագետ, որը կարող է աջակցել կոնվենցիային միանալու ընթացքին և տեղեկություններ տալ, թե ինչպիսի խնդիրներ են լուծվել տարիների ընթացքում:

«Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիան ստորագրվել է 1965 թ.-ի հուլիսի 8-ին Նյու Յորքում: Դրան միանալու հարցն այժմ քննարկվում է ՀՀ ԱԺ-ում:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն