Արամ Մանուկյան. Անհասկանալի է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը
Մարտ 2, 2013թ. 12:14
Լուծարված ՀՀՇ-ի վարչության նախագահ Արամ Մանուկյանը կգնա Ազատության հրապարակ եւ կմիանա «բարեւի» հեղափոխությանը, եթե հստակություն տեսնի:
«Ընդամենը ուզում եմ մի հարց պարզել, հստակություն եմ ուզում, սպասում եմ հստակության, եւ ինքս էլ կգնամ հրապարակ: Ինձ համար մեկ հարց կա` ի՞նչ է ուզում այսօր հրապարակի տերը` ժողովուրդը, եւ նրան առաջնորդողը»,- ասաց նա երեկ` հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը:












