Գլխավոր » Լրահոս

ՀՅԴ-ին զարմացրել է Հովհաննիսյանի խոսքը

Մարտ 2, 2013թ. 11:00

Ֆրակցիան չի՞ ներկայացնում կուսակցությունը

Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ԱԺ արտահերթ նիստ հրավիրելն իր պահանջն ու ցանկությունը չէ, տարօրինակ է ՀՅԴ խմբակցության համար:
«Ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող, մեղմ ասած, չներկայացնել իր կուսակցությանը Ազգային ժողովում, գործել իրարից անկախ: Դա անհասկանալի է ինձ համար»,- ասաց երեկ Արմեն Ռուստամյանը:
«Այն, ինչ մենք անում ենք ԱԺ-ում, ուղղակիորեն այն խնդիրներն ու որոշումներն են, որոնք իրականացնում ենք խմբակցության մակարդակով` կուսակցության կողմից կայացված: Սա արդեն ամեն կուսակցության գործելաոճի հարցն է, բայց ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետեւ ֆրակցիան չի կարող կուսակցությունից անկապ, անկախ եւ անհասկանալի տրամաբանությամբ գործել»,- հավելեց ՀՅԴ ներկայացուցիչը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն