Գլխավոր » Լրահոս

«Ժառանգության» պահանջը` անցում կատարել համամասնական ընտրակարգի, նորմալ եմ համարում

Մարտ 2, 2013թ. 12:19

«Ժառանգության» պահանջը` անցում կատարել համամասնական ընտրակարգի, նորմալ եմ համարում: 41 մեծամասնական մանդատները խաղարկվում են փողի, գողականների, օլիգարխների միջեւ: Չեք կարող ասել մեկ օրինակ, որ մեծամասնականով ընտրված լինի գեթ մեկ քաղաքական դեմք: Եթե մենք ուզում ենք, որ խորհրդարանում հայտնվեն քաղաքական գործիչներ, ուրեմն պետք է անցում կատարենք համամասնական ընտրակարգի:
Մանավանդ երբ առաջարկում են այդ փոփոխությունն անել 2 տարում, սա արդեն, դրական իմաստով, նվեր է իշխանություններին: Չնայած կարծում եմ, որ համամասնականի անցման խնդիրը ցանկության դեպքում կարելի էր լուծել անգամ մոտակա եռօրյա նիստում»,- ասաց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն