Հովհաննիսյանը հանդիպեց ՀՅԴ եւ «Սարդարապատ» շարժման ղեկավարության հետ
Մարտ 3, 2013թ. 23:05
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա շտաբի ներկայացուցիչ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպեցին ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Քննարկվեցին երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հետ կապված հարցեր, դրանից դուրս գալու ուղիները:
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպեցին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի հետ: Քննարկվեցին ժողովրդական շարժման ծավալմանն ու հաղթանակին միտված քայլերը եւ մտահոգությունները:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ












