Շուշիից հնչում է Թալիշստանի ձայնը. Ադրբեջանը զայրացած է
Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայնը» ռադիոն արդեն առաջ է բերել Բաքվի զայրույթը:
Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայնը» ռադիոն արդեն առաջ է բերել Բաքվի զայրույթը: Ադրբեջանը ռադիոյի գործունեությունը համարում է սադրանք և չի զլանում դրա համար մեղադրել իր հարևաններին: Մեղադրանքներին ի պատասխան` Բաքվում Իրանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որ Իրանը ռադիոկայանի հետ կապ չունի:
Հեռարձակման կարճալիքային համակարգը թույլ է տալիս ապահովել հազարավոր կիլոմետրերի ծածկույթ: «Թալիշստանի ձայնը» լսել են նաև Եվրոպայում, Ռուսատանում նույնիսկ Ավստրալիայում: Արձագանքները միայն դրական են: Թալիշերենով ռադիոյի հեռարձակումը Ադրբեջանի և Իրանի տարածքում ապրող մի քանի միլիոն թալիշների կյանքում աննախադեպ է:
Շուշիի ընտրությունը ևս պատահական չէ: Բերդաքաղաքը եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը: Ռադիոյի հեռարձակումներին հետևում են նաև Ադրբեջանում բնակվող մյուս բնիկ ժողովուրդները՝ լեզգիներն ու ավարները:












