ԼՂՀ ՊՆ.Օդային սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվե
Ապրիլ 7, 2013թ. 16:39
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը լուրեր է տարածել, թե ադրբեջանական ռազմական ինքնաթիռները ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թարթառի եւ Աղդամի հատվածի երկայնքով թռիչքներ են իրականացնում:
«Այդ տեղեկությունները բավական չափազանցված են: Ադրբեջանական ինքնաթիռները հերթական անգամ թռիչքներ են իրականացնում, սակայն դրանք իրականացվում են շփման գծից 20 կմ հեռու, այլ ոչ թե շփման գծի երկայնքով: Օդային սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվել»,- այս կապակցությամբ հայտարարել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Ս.Հասրաթյանը՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, այդ թռիչքները ուսումնական բնույթի են:












