Գլուխ քորելու համար նախ պետք է գլուխ ունենաս
Ապրիլ 20, 2013թ. 21:24
«Մենք չենք կարող ունենալ մեր երազած Հայաստանը, քանի դեռ ամեն մի հայ չունի այս գիտակցումը` մեր կենցաղային, սոցիալական խնդիրները չեն կարող լուծվել, եթե չենք կարողանում պահպանել մեր ազգային համընդհանուր շահերը:
Քանի դեռ մեր հասարակության գիտակցությունից դուրս չեն մղվել ազգակործան ասացվածքները` «Եղունգ ունես` գլուխդ քորի», կամ «Որտեղ հաց, այնտեղ` կաց», որովհետեւ սա նշանակում է թքած ունենալ մյուսների վրա։ Մոռանում են, որ գլուխ քորելու համար նախ պետք է գլուխ ունենաս»,- համոզված է ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:












