Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր

Բակո Սահակյանը բարձրաստիճան եկեղեցականների հետ քննարկել է պետություն-եկեղեցի կապերը

Մայիս 11, 2013թ. 23:24

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում հայապահպանության գործում, նշելով որ եկեղեցին մեծ ներդրում ունի Հայրենիքի հետ կապերի ամրապնդման եւ ընդլայնման մեջ:

Երկուստեք կարեւորվել է պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների շարունակական խորացումը, այն համարելով Հայրենիք-Սփյուռք կուռ միասնության առանցքային հիմքերից մեկը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն