Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Օբաման խնդրում է Գերագույն դատարանին չքննարկել Հայոց ցեղասպանության գործը

Մայիս 11, 2013թ. 18:24

Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին չքննարկել 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը` Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի երկարացման մասին Կալիֆորնիայի օրենքի փոփոխությունը չեղյալ համարելու մասին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտմանը, խոչընդոտելով արդարադատության ամերիկյան քաղաքացիների համար, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. «Մենք, չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարմանը, շարունակելու ենք համառություն դրսեւորել արդարության հասնելու համար»:

ԱՄՆ գլխավոր միջնորդողը` Գերագույն դատարան ներկայացրած 27 էջանոց սեղմագրում պնդում է, թե Կալիֆորնիայի օրենքը սխալմամբ դատարաններին թույլ է տալիս «եզրակացություններ անել` հիմնված քաղաքական վիճելի հարցերի վրա, որոնք Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել գրեթե հարյուր տարի առաջ»:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ վկայակոչել է գործադիր մարմնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենսդրության ընտրովի դիմակայությանը, սակայն չի մատնանշում ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանություն որպես ցեղասպանություն ընդունելու փաստը:

Գերագույն դատարանը, որ պահանջել էր վարչակազմի դիրքորոշումը 2012թ. հոկտեմբերին, քննարկելու է գլխավոր միջնորդողի դիրքորոշումը մի քանի անկախ փորձագետների կարծիքների հետ, որոնք պաշտպանում են Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության փոխհատուցման մասին քալիֆորնիական օրենքը:

Գործը բավականին բարդ ճանապարհ է անցել, որը երեք առանձին եւ հակասական կարծիքներ էր ներառում 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի կողմից, որից վերջինն արտահայտվել էր 2012թ. փետրվարին: Այս որոշումը չեղյալ էր համարել կյանքի ապահովագրության հարցերով փոխհատուցման հայցային վաղեմության երկարաձգման մասին Քալիֆորնիայի օրենքը, որը միաձայն ընդունվել էր օրենսդիր մարմնի կողմից:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն