Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Տիկին Ֆրեյզեր, դուք խեղաթյուրում եք հակամարտության ոգին ու փաստերը

Մայիս 25, 2013թ. 23:20

Տալլինում ընթացող ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթը երեկ սկսել է արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը։
«Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես կիրառում են ռազմական հռետորաբանություն, երկուսն էլ սպառնում են պատերազմով: Դուք, մեղմ ասած, ճիշտ չեք: Դուք չեք կարող բերել որեւէ օրինակ, երբ Հայաստանի առաջին դեմքերը օգտագործած լինեն ռազմական հռետորաբանություն, չկա նման բան: Մենք, այո, պատերազմ չենք ուզում, սակայն մեզ պատերազմով վախեցնել հնարավոր չէ»,- հայտարարել է Ն.Զոհրաբյանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն