Գլխավոր » Լրահոս

Արքայազն Չարլզը տպավորված էր Մատենադարանի ցուցանմուշներով

Մայիս 28, 2013թ. 20:31

Բրիտանական արքայազն Չարլզը Հայաստան կատարած մանսավոր այցի շրջանակներում մայիսի 28-ի երեկոյան այցելել է Մատենադարան:

Մատենադարանի մոտ նրան էին սպասում բնապահպան ակտիվիստները, որոնք պաստառներ էին պահել «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» եւ այլ գրառումներով: Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը, որը իրականացվելու է Չարլզին Հայաստան հրավիրած նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ընկերության կողմից:

Արքայազնը Մատենադարան է մտել ոչ գլխավոր մուտքից` խուսափելով բնապահպանների եւ լրագրողների հետ հանդիպումից:

Նշենք, որ Չարլզը Հայաստան է ժամանել որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր, որի գործունեությունն ուղղված է Երեւանի հուշարձանների եւ ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերածնմանը` հաշմանդամ երեխաների, երիտասարդության եւ անապահով ընտանիքների կյանքը բարելավելու նպատակով: Արքայազն Չարլզը եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակում բարեգործական ծրագիր են իրականացնում:

Բրիտանական արքայազն Չարլզը տպավորված էր «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտի հնագույն ձեռագրերից, հայտնել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Նրա խոսքով, արքայազնը Մատենադարանում մասնակցել է բարեգործական ծրագրի շնորհանդեսին, որի հյուրն է, եւ դա նրա այցի հիմնական նպատակն էր, նա նաեւ ծանոթացել է թանգարանի ցուցանմուշներին եւ մեծ տպավորություն ստացել:
«Գիտեք, Մատենադարանի բոլոր ցուցանմուշները հազվագյուտ, ունիկալ ցուցանմուշներ եւ ուժեղ ազդեցություն են ունենում այցելուների վրա»,- ասել է տնօրենն ու հավելել. «Նա ասել է, թե ահռելի հաճույք է ստացել»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն