Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Ադրբեջանին

Մայիս 28, 2013թ. 21:03

Ադրբեջանում լրագրողները, բլոգերները, ակտիվիստները եւ այլ անկախ մտածողներ շարունակում են կարծիքների արտահայտման ազատության լուրջ սահմանափակումների բախվել: Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը`ամփոփելով Ադրբեջան կատարած այցի արդյունքները:Նշելով նման դասակարման ենթակա անձանց կալանավորման փաստերը` հանձնակատարը հայտնել է. «Միանգամայն ակնհայտ է, որ նրանք չպետք է բանտում լինեն»:
Հանձնակատարն այցելել է Իսմայիլի շրջան, որտեղ հունվարին խռովություններ էին տեղի ունենում: Նա նաեւ այցելել է կալանքի տակ գտնվող REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, երիտասարդ ակտիվիստ Զաուր Ղուրբանլիին եւ «Տոլիշի սադո» թերթի խմբագիր Գիլալ Մամեդովին:
«Ադրբեջանի իշխանությունների համար գերակայություն պետք է լինի իրենց կարծիքն արտահայտելու համար կալանավորված բոլոր անձանց ազատ արձակելը», – ասել է հանձնակատարը: Դրան զուգահեռ` իշխանությունները պետք է վերափոխեն զրպարտության մասին օրենքը եւ դրա համար համապատասխան պատժամիջոցներ սահմանեն, այլ ոչ թե բանտարկություն: Մուժնիեքսն Ադրբեջանի նախագահին կոչ է արել չստորագրել խորհրդարանի ընդունած փոփոխությունները` համացանցում վիրավորանքների համար քրեական պատասխանատվության վերաբերյալ:

Խոսելով հավաքների ազատության սահմանափակումների մասին` հանձնակատարը նշել է, որ 2006թ. իշխանություններն ագելել են Բաքվի կենտրոնում խաղաղ հանրահավաքները, իսկ այժմ նաեւ խստացրել են վարչական պատիժները` չարտոնված ցույցերին մասնակցելու համար: Ինչ վերաբերվում է միավորումների ազատությանը, հանձնակատարը մտահոգված է ՀԿ-ների գրանցման հետ կապված խնդիրներով:


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն