ՄԻՊ-ը ուզում է անցկացնել միասեռականության մասին օրենք.Խաչիկ Ստամբոլցյան
Հասարակական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը պնդում է, որ այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից Ազգային ժողով է ուղարկվել միասեռականության մասին օրենք՝ «Խտրականության դեմ» ՀՀ օրենք անվան ներքո և սեպտեմբերին պետք է քննարկվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խաչիկ Ստամբոլցյանը:
«Որ խտրականություն չպետք է լինի սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ, երեխաների, տարիքի, լավ բաներ են… բայց տեսե՛ք, բոլորը գրված է «իրավունք», առանց պարտականության: Իրենք ուզում են օրինականացնել, որ հետագայում թույլ տան ամուսնանալ»,- ասաց նա։
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը պնդեց, որ Հայաստանի կառավարման համակարգում՝ խորհրդարանում, գործադիրում կան մասոններ, որոնցից մի քանիսը, որպես օրինակ բերեց ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցին, չեն թաքցնում իրենց մասոն լինելը:
Ի պատասխան հարցի, թե կարո՞ղ է նշել նրանց անուն առ անուն, Խաչիկ Ստամբոլցյանն ասաց, որ ոչ, սակայն նման զգուշավորություն չցուցաբերեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցում՝ ասելով. «Նա նաև հայտարարեց, թե ղարաբաղյան շարժման ժամանակ համաշխարհային մասոնականության կողմից ներդրված էին մարդիկ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Տեր Հուսիկ Լազարյան, Աշոտ Մանուչարյան, ովքեր կանգնելով անկախ պետականության ղեկին՝ անձնագրերից հանել տվեցին մարդու հայրանունը և մտցրեցին՝ «պերսոնալնի նոմեր» կոչվածը:
Խաչիկ Ստամբոլցյանը վերհիշեց, որ երբ ինքը ժամանակին, «300-ի կոմիտե» խորագրով գիրք է հրապարակել, իր նկատմամբ անմիջապես քրեական հետապնդում է սկսվել: «Գիտե՞ք ում բողոքով. Ադիբեկ Ահարոնյանը և իր աղջիկը բողոքեցին, որ էդ գիրքը ատելություն է տարածում: Մեկ տարի հետո այս քրեական գործը կարճվեց»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:
Նա նշում է, որ համաշխարհային մասոնական մեծ դավադրության մեջ է մտնում միջազգային տարբեր տոներ նշելը, այս թվում՝ հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:
«Այսօր գիտե՞ք ինչի համար է երեխայի իրավունքը, որպեսզի ծնողի ձեռքից երեխային վերցնելու հնարավորություն տրվի և տան միասեռականների ընտանիքներին: Այսօր, երբ մայրը փորձում է դաստիարակել երեխային, մի հատ էլ խփում է նրա տուտուզիկին, նա իրավունք ունի բողոքելու, ընդհուպ ծնողին բանտ նետելու, երեխայի իրավունքից զրկելու…»,- ասաց հասարակական-քաղաքական գործիչը՝ հավելելով, որ Մարտի 8-ն ու Մայիսի 1-ը ևս մասոնական միջազգային տոներից են, սակայն իրականում առաջինը Հուդիթի տոնն է, մյուսը՝ մասոնների նախահոր ծննդյան օրն է:
Ըստ Խաչիկ Ստամբոլցյանի՝ աշխարհում գնալով ավելանում են սատանայական օրենքների ընդունումը։
«Օբաման այսօր ստորագրել է զոոֆիլիայի մասին օրենք, բանակում ծառայողներն իրավունքն ունեն անասնական կապերի մեջ մտնել»,- ասաց բանախոսը հայտարարելով, որ օրինակ՝ Գերմանիայում էլ «Կանաչների կուսակցությունը» մանկապիղծների կուսակցություն է, իսկ Հոլանդիայում այն պաշտոնապես կոչվում է՝ «Մանկապիղծների կուսակցություն»:
«Հայերեն լավ է հնչում՝ «մանկապիղծ»: Հիմա էլ նոր տերմին են ստեղծել՝« մանուկներից հմայվածներ»: Այդ կուսակցության նախագահը հայտարարել է. «Մենք հասարակությանը կապացուցենք, որ սեքսը տարիք չի ճանաչում, մենք օրինական ճանապարհով կհասնենք նրան, որ թույլատրվեն սեռական կապեր ցանկացած տարիքի երեխաների հետ, ներառյալ նորածինները: Մենք կվերացնենք բոլոր տաբուները…»,- շարունակեց Խաչիկ Ստամբոլցյանը:
Նա հայտարարեց, որ ՄԻԱՎ-ը պղծության ու աստվածային օրենքներին դեմ գնալու մարդկության հատուցումն է և անգլերեն aids-էլ կոդազերծեց որպես հատուցում մեղքերի համար:
Նա նշեց, որ այս հատուցման ՝ ՄԻԱՎ- ՁԻԱՀ ի մասին գրված է Հռոմեացիներին ուղղված Պողոս առաքյալի թղթում, որտեղ ասվում է, որ երբ կանայք իրենց բնական պետքը փոխեն էգերի հետ, իսկ արուներն էլ իգություն անեն, նրանք իրենց մարմնում են ընդունելու հատուցումը:
tert.am












