Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ չկան

Մայիս 31, 2013թ. 01:13

Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ չկան. նման լուրեր տարածում է թուրքական եւ ադրբեջանական մամուլը: Դրանք ձեռնտու են միայն Թուրքիային: Այդ մասին երեկ հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Թուրքիան ամենուրեք համոզում էր, որ ինքը մեզ հետ երկխոսության մեջ է: Այդ տեսակետից արձանագրությունները հստակ ֆիքսեցին դիրքորոշումները, եւ արդեն այսօր, երբ Թուրքիան փորձում է նույնը խոսել, թե (ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ դա, որպես կանոն, թուրքական մամուլը, մեկ-մեկ էլ ադրբեջանական մամուլն է գրում) իբր ինչ-որ գաղտնի բանակցություններ կան։ Սակայն որեւէ բանակցություն չկա, այդ լուրերի տարածումը ձեռնտու է միայն Թուրքիային»,- նշել է Քոչարյանը` շեշտելով, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հենց Թուրքիան է վիժեցրել:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն