20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հունիս 6, 2013թ. 00:12
Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց ի վեր, առաջին անգամ կարդինալ Բերգոլիոն հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը:
«20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Այս հայտարարությամբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես է եկել երկուշաբթի առավոտյան` ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Պետրոս 19-րդի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:
Պատրիարքին ուղեկցող մի կին Հռոմի պապին ասել է, որ ինքը Մեծ եղեռնից մազապուրծ մի ընտանիքի դուստրն է: Ֆրանցիսկոսը լսել է կնոջը` բռնելով նրա ձեռքերը, եւ շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը անցած դարի առաջին ցեղասպանությունն էր։












