Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Հունիս 12, 2013թ. 01:16

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարա Ահմեդ Դավութօղլուի հետ:

Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման ընթացքում նշել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխաջակցությունը:

Քննարկվել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն Բաքու է ժամանել մասնակցելու Պաղեստինի խնդիրներին նվիրված խորհրդաժողովին:


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն