Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Բաքուն լուրջ մտավախություններ ունի, որ թուրքական զանգվածային բողոքի ակցիաները կարող են կրկնվել նաեւ Ադրբեջանում

Հունիս 13, 2013թ. 15:48

Արեւմուտքը շահագրգռված է, որպեսզի Ադրբեջանում պահպանվի կայունությունը, քանի որ վերջինս արեւմտյան երկրներին էներգակիրներ է մատակարարում: Այս մասին հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը` անդրադառնալով այն հարցին, արդյոք թուրքական բողոքի ակցիաները կկրկնվեն Ադրբեջանում:

Նրա համոզմամբ, յուրաքանչյուր երկրում, եթե փոքրիկ բողոքի ակցիան վերածվում է զանգվածային բողոքական շարժման, ապա դրան անպատճառ նպաստում են բազմաթիվ գործոններ: «Ամեն դեպքում, պետք է սպասել հետագա զարգացումներին` կապված Ստամբուլում «Ալիեւ, հեռացիր, հաջորդը դու ես» կարգախոսների հետ: Կարծում եմ` դրանց հեղինակները կարող են լինել այն ադրբեջանցիները, ովքեր սեփական երկրում զրկված են խոսքի ազատության իրավունքից»,-ընդգծել է Ասատրյանը:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայում վերջին զանգվածային ցույցերից հետո, Բաքվում լուրջ մտավախություններ ունեն, որ նմանատիպ իրադարձություններ կարող են կրկնվել նաեւ Ադրբեջանում: «Բացի այդ, չի կարելի բացառել, որ սուննիական իսլամիստական խմբավորումները, որոնք գործում են երկրի հյուսիսում եւ իրանամետ շիական խմբավորումները կարող են Ադրբեջանում լուրջ ապակայունացնող դեր խաղալ»,-եզրափակել է Սարգիս Ասատրյանը:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն