Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին

Հունիս 27, 2013թ. 12:06

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Թուրքիայի հարավ-արեւելյան շրջագայության շրջանակներում հանդիպել է Դիարբեքիրի նահանգապետի եւ այցելել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին:

Թուրքական փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն տիկնոջ հետ հանդիպել է Դիարբեքիրի նահանգապետ Մուսթաֆա Ջահիթ Քըրաչի հետ, իսկ ավելի ուշ այցելել Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող պատմամշակութային վայրերը:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի այցի ժամանակ հանդիպել եւ զրուցել է օրեր առաջ ԱՄՆ-ից Դիարբեքիրի տեղափոխված հայտնի հայ երաժիշտ, ուդի վարպետ Ուդի Երվանդ Բոսթանջըի հետ:

Նշենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն օրեր առաջ այցելել էր Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցին:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն