Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Անհրաժեշտ է ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը` Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը

Հուլիս 8, 2013թ. 15:42

Ուկրաինայի արտգործնախարար, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Լեոնիդ Կոժարան հայտարարել է, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից է:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend.az կայքը, պաշտոնական այցով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող Կոժարան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավելել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մեզ մտահոգում է: Մենք սատարում ենք Մինսկի խմբի գործունեությունը և համարում ենք, որ անհրաժեշտ է ակտիվացնել խմբի գործունեությունը,-Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոժարան և ավելացրել:-Կիևը մշտապես աջակցելու է հայ և ադրբեջանցի հասարակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների անցկացմանը, շփումներին, քանի որ նման հանդիպումները կարող են օգնել հակամարտության կարգավորմանը»:

Կոժարան հավելել է, որ Ուկրաինան, մինչև ԵԱՀԿ-ում նախագահելու ժամկետի ավարտը, հնարավոր ամեն ինչ անելու է սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում դրական տեղաշարժ արձանագրելու համար: «Մենք փորձում ենք ակտիվացնել ԵԱՀԿ-ի տարածքում առկա սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացները: Սակայն որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Ուկրաինան հանդես է գալիս 57 երկրի անունից, այդ պատճառով մենք պետք է հաշվի առնենք «հավաքական կարծիքը»,-նշել է նա:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն