Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

ԳՐԱՆՏԱԿԵՐ ՀԿ-ՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ

Օգոստոս 27, 2013թ. 09:14

Bitten bundle of 100 Dollar bills on plate20-րդ դարի կեսերին ընթերցողի սեղանին դրվեց <Չերևացող կառավարիչները> վերնագրով մի գիրք, որի հեղինակն առաջին անգամ վերլուծեց ու հիմնավորեց, որ աշխարհում կատարվող կարևորագույն գործընթացները` քաղաքականությունից մինչև հոգևոր, ուղղորդվում են մեկ կառույցից, և որ բուրգի հովանու ներքո են գործում բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, աղանդավորական կառույցներ, պետական ապարատ ներթափանցած անձինք: Դա մի ցանց է, որում ամեն կազմակերպություն ու անձ ունի իրեն վստահված դերը:

Երբ սրանք նաև մեր երկիր ներթափանցեցին, հայաստանյան մամուլում հայտնվեցին նրանց կասկածելի գործունեությունը <գաղտնազերծող> հրապարակումներ` որոնցում նման կազմակերպությունները ներկայացվեցին որպես միջազգային կառույցներից գրանտային կախվածության մեջ գտնվող կամակատարներ: Բայց այսօր, երբ նրանց քայլերը առավել քողազերծված են, նրանց ընդամենը <գրանտակեր> որակելը բավական մեղմ է հնչում, քանզի բացի կլորիկ գումար վաստակելուց` հավատացյալի, բնապահպանի, իրավապաշտպանի անվան տակ գործող այդ կառույցներն այսօր իրականում դրսի <ականջներ> են, որոնց բոլոր քայլերը բխում են պատվիրատուի շահերից ու ծավալվում նախանշվող սցենարով: Եվ ուրեմն, առանց չափազանցության, գործ ունենք ոչ թե <սովորական գրատնտակերների>, այլ օտարին ծառայող քաղաքական ագենտների հետ: Եվ քանի որ նրանց սնուցման աղբյուրը արևմտյան ինչ-ինչ կառույցներ են, որպես կանոն, հայաստանյան <գրանտակերների> գաղափարախոսական ուղղվածությունն էլ մոլի արևմտամետությունն է: Այս կառույցները, որ հետևողականորեն ու մշակված տեխնոլոգիաների կիրառմամբ լծվել են մեր արժեհամակարգի աղճատմանը, վերջին շրջանում իրենց սլաքն ուղղել են հատկապես Հայոց Առաքելական եկեղեցու և մեր բանակի վարկաբեկմանը: Նույն <իրավապաշտպանին> մի դեպքում կտեսնես այս կամ այն աղանդի լոբբինգով զբաղվողի, մյուս դեպքում` հայոց բանակի դեմ կռիվ տվողի, մեկ այլ դեպքում էլ հստակ քաղաքական գծի սպասարկուի դերում: Ասել է, թե սրանց գործունեությունն իրականում ոչ մի առնչություն չունի Հայաստանի ու հայ մարդ շահերի պաշտպանության հետ, չնայած Արդարադատության նախարարությունում գրանցվել են որպես այդ նպատակի իրականացնողներ:

Վերջին շրջանում մեզանում տեղի ունեցած դեպքերը ստիպեցին վերստին անդրադառնալ այս մտահոգիչ խնդրին։
Հիշո?ւմ եք, հուլիսի 13-ին Ռուսաստանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարը, երբ մեր հայրենակից ` վարորդ Հրաչյա Հարությունյանը չհասցնելով արգելակել <Կամազ> մակնիշի բեռնատար մեքենան, բախվել էր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսին: Վթարը 18 մարդկանց կյանք խլեց: Ողբերգական այս դեպքը, սակայն ռուս իրավապահների ու լրագրողի թեթև ձեռքով ռուս և հայ հանրությանը մատուցվեց մեր հայրենակցի արժանապատվությունը նվաստացնող տեսանյութով. դատարանի դահլիճ բերված Հրաչյա Հարությունյանը եթերում հայտնվեց կանացի գույնզգույն խալաթով, հողաթափերով, չսափրված, ու դեղերի ազդեցության տակ:

Այս փաստը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, բողոքի ցույցեր կազմակերպվեցին Ռուսասատանի դեսպանատան առաջ, նաև ստորագրահավաք` ի պաշտպանություն ՀՀ քաղաքացու իրավունքների եւ արժանապատվության: Պարզվեցին պաստառներ, որով կոչ էր արվում Ռուսասատանի իրավապահներին` հայ մեղադրյալի հետ վարվել Սահմանադրության եւ օրենքի համաձայն: Ցուցարաները մի ծաղկավոր խալաթ էլ նվիրեցին դեսպանատան ռուս աշխատակիցներին: Սակայն Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանության դիրքերից արդարացիորեն հանդես եկող շատ հայաստանցիներ այդպես էլ չնկատեցին, թե իրենց իրավական արդար բողոքը ինչպես շահարկվեց մի շարք <գրանտակեր> ՀԿ-ների կողմից` ծառայեցվելով նրանց քաղաքական նպատակներին:

Այն, որ կատարված ողբերգական դեպքը վերածվեց Ռուսասատանի դեմ արևմտամերտների արշավի, ապացույցման կարիք չունի, քանզի ապացույցը հենց նրանց կողմից հնչեցվող քաղաքական հայտարություններն էին, որոնցից առավել ուշագրավ էր այն, որ <իրավապաշտպանները> Հրաչյայի շահերը մոռացած, բողոքը տեղափոխվեցին <Մաքսային միությո?ւն, թե? Եվրամիություն> քննարկումների դաշտ, շրջանառելով այն միտքը, թե հայ վարորդի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը Ռուսաստանի <մեսիջ> էր ուղղված Հայաստանին, որով իբրև հասկացվեց, թե ինչ վիճակում կհատնվեն Ռուսաստանի հայերը, եթե հանկարծ Հայաստանը իրեն <խելոք չպահի> ու ընտրի եվրաինտեգրման ուղին:

Իսկ հիմա հարց ուղղենք ՀՀ քաղաքացու հանդեպ ռուս իրավապահների վերաբերմունքից սրտնեղած արևմտյան խամաճիկներին, եթե ձեր նպատակը հակառուսական սցենարի իրականացում չէր, ու Հայաստանում հակառուսական տրամադրությունների սերմանումը, ինչպե?ս հասկանալ, որ այսօր լռել ու ծպտուն չեք հանում Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի իրավունքների պաշտպանության հարցում:

Միջազգային կոնվենցիաների <գիտակները>, որ ամեն պատեք ու անպատեհ առիթով աղմկում ու մեզ սպառնում են այդ նույն կոնվենցիաներով, այսօր սսկվել ու աչք են փակել այն փաստի վրա, որ հարևան Ադրբեջանը, մասնավորաբար Ժնևյան կոնվենցիայի պահանջներն արհամարհելով, ոտնահարում է հայ զինվորի արժանապատվությունն ու իրավունքը: Եթե Հրաչյա Հարությունյանի դեպքում մանրազնին ուսումնասիրեցիք գունավոր խալաթի պատմությունն ու եզրակացրիք, որ կատարվածը ռուս իրավապահների կողմից հայ մարդու իրավունքների կոպիտ խախտում էր, այդ դեպքում ինչո?ւ նույնպիսի ուշադրության չեք արժանացնում Ադրբեջանի կողմից հայ զինվորին ադրբեջանական զինվորական համազգեստ հագցնելու անպատվաբեր փաստը, նրա սեփական օգտագործման իրերը ձեռքից առգրավելու (խոսքը վերաբերոմ է Հակոբի օպտիկական ակոնոցներին) հանգամանքը: Իսկ Հակոբ Ինջիղուլյանին պարտադրված <հարցազրույցը>, հայ զինվորի արժանապատվության նվաստացման բացահայտ դրևսևորում էր: Արևմուտքի խամաճիկներին հարկ կա? վերստին հիշեցնելու, որ այս ամենը որպես մարդու իրավունքների կոպիտ խախտման դեպքեր հստակ շարադրված են Ժնևյան կոնվենցիայի 7, 13, 27 հոդվածներում:

Եթե արդարամիտ եք ու անաչառ, ուրեմն, ինչո?ւ են ուշանում ՄԱԿ-ի փախստականների, Կարմիր խաչի երևանյան գրասենյակների առաջ ձեր բողոքի ցույցերն ու հավաքները, ինչո?ւ չեք պատրաստվում ադրբեջանական զինվորականի մի համազգեստ էլ կարմիր խաչին նվիրել ու արդարացիորեն հիշեցնել, որ մարդասիրական կառույցն իրավունք չունի 13 օր անց ուշացումով այցելել գերեվարված զինվորին, իրավունք չունի արհամարել հայ զինվորի հարազատների` տեղեկատվություն ստանալու իրավունք- խնդրանքը:
Եթե ազնիվ եք ու անաչառ, ու ձեզ համարում եք հայ հասարակության շահերի իրական պաշտպաններ, ինչո?ւ եք տարբերակված մոտեցում ցուցաբերում այդ նույն հասարակության տարբեր անդամների իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ չէ?, որ այդ կողմնապահությունը ձեզ պարտադրված քաղաքական պատվերով է պայմանավորված:

ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը օրերս հայտարարություն էր տարածել, նշելով այն մտահոգիչ փաստը, որ չնայած Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը, սակայն մարդասիրական միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների հարցերով միջազգային ակտիվիստները եւ միջազգային հանրությունը մինչ օրս ոչ մի կերպ չեն արձագանքում ադրբեջանական ամենաթողությանը: Այս տարակուսանքն ուղղված էր նաև լռություն պահպանող հայրենի <իրավապաշտպաննեին>: Իսկ միջազգային կառույցների անտարբերության հետևանքներն արդեն նկատելի են: Նախ, Ադրբեջանը օգտվելով իր նկատմամբ դրսևորվող հանդուրժողականությունից, հայ զինվորին պարտադրեց տալ երկրորդ <հարցազրույցը>, որի նպատակն է կասեցնել ՀՀ քաղաքացու վերադարձը: Եվ երկրորդ, միջազգային հանդուրժողականությունը նպաստել է շփման գծում հակառակորդի ռազմական ագրեսիայի ակտիվացմանը, որի հետևրանքը սահմանապահ մեկ հայ զինվորի մահն էր, մյուսի` վիրավորվելը:

Եվ ուրեմն, թող հայրենի <գրանտակերներն> ամենևին չսրտնեղեն, եթե իրերն իրենց իսկ անուններով կոչենք, իսկ իրականությունը հետևյալն է: Հրաչյա Հարությունյանի դեպքին արագ արձագանքեցին, որովհետև կար հստակ քաղաքական շահ, պահը հարմար էր Ռուսաստանի դեմ ատելություն քարոզելու: Այնպես, որ ցուցադրական <սրտացավությունը> ամենևին էլ ՀՀ քաղաքացի Հրաչյային չէր ուղղված: Քաղաքական հաշվարկը այլ է հայ զինվորի ` Հակոբի դեպքում: Արևմուտքը, միջազգային կառույցները ներողամիտ դիրքորոշում են որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, ուրեմն նրա կամակատար հայաստանյան հկ-ները ևս նույնպիսի գործելոճ պետք է դրսևորեն: Հետևաբար, նրանց գրանտային տրամաբանության մեջ չի տեղավորվում հայ զինվորին սատարելը: Փաստորեն, հայաստանյան խամաճիկներն ու Ադրբեջանը այս հարցերում նաև <կոլեգաներ> են: Ի դեպ, մի հիշեցում. այդ նույն հասարակական կառույցներն ու <քաղաքացիական հասարակությունը> համրորեն լռեց ու չարձագանքեց նաև Ադրբեջանի կողմից իրականացված սաֆարովյան գործարքի ժամանակ…

Հետևությունը մեկն է հայաստանում ծվարած հկ-ների իրական նպատակը ոչ թե հայ քաղաքացուն` լինի վարորդ, թե զինվոր, սատարելն է, այլ իրենց արևմտյան տերերի քաղաքական հրահանգի կատարումը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

http://www.armworld.am/detail.php?paperid=4649&pageid=143145&lang=


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն