Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Եգիպտոսը ՄԱԿ-ում կբարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Օգոստոս 18, 2013թ. 15:52

Այս մասին հայտնել է Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը Twitter-ի իր պաշտոնական էջում:
Մանսուրը, մասնավորապես, գրել է. «Վաղը ՄԱԿ-ում մեր մշտական ներկայացուցիչը կստորագրի միջազգային համաձայնագիր, որը ճանաչում է հայերի կոտորածները, որն իրականացրել են թուրքական բանակը և որին զոհ է գնացել մեկ միլիոն մարդ»:

Twitter-ում մոտ 80 հազար հետևորդ ունեցող Մանսուրի այս հայտարարությունը 22 ժամում 365 ռեթվիթ (վերատարածվել է) է արվել: Հայտարարությունը տարածել են մի քանի արաբալեզու թերթերի կայքեր, ինչպիսիք են Կանադայի Ahram-ը և albawabhnews.com-ը:

Հայտարարությունը բուռն քննարկումներ է առաջացրել նաև Facebook սոցիալական կայքում:
Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ սրվել էին Եգիպտոսում սկսված արնահեղությունների ֆոնին, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոչ էր արել «դադարեցնել
կոտորածները»: Դրան ի պատասխան Եգիպտոսի իշխանությունները Անկարային հորդորել էին չմիջամտել
իրենց ներքին գործերին:
tert.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն