120 տարի անց Թուրքիայում կրկին բեմադրվել է «Պաղտասար աղբար» պիեսը
Հոկտեմբերի 1-8-ը Հայաստանում կմեկնարկի «Հայֆեստ» թատրոնի փառատոնը, որին մասնակցելու է նաև Տրապիզոնի թատերախումբը:
Թուրքական մամուլը տեղեկացրել է, որ Տրապիզոնի Արվեստի թատրոնի ղեկավար Նեջադի Զեգին Հայաստանից «Հայֆեստ»-ին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել:
Նեջադի Զեգին խոստովանել է, որ 2006 թ. առաջին անգամ մասնակցելով «Հայֆեստին»` ստացել է մեծ բավարարություն: Ըստ նրա, այս մասնակցությունները նպաստում են երկու երկրների մշակութային կապերի զարգացմանը: Ավելին, 2006թ. վերադառնալով` 120 տարի անց նրանք կրկին բեմադրել են Օսմանյան կայսրության տարիների նշանավոր հայ գրողներից Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսը: Այն մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Տրապիզոնում, այլև Անկարայում և Ստամբուլում: Զեգինն ասել է, որ այս այցը կնպաստի հայ-թուրքական թատերական կապերի ամրապնդմանը, ակնարկելով, որ պետական մակարդակով մինչ օրս այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:












