Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան

ՌԴ նախագահ. Եվրասիական ինտեգրումն ազդակ կհաղորդի Հայաստանի հետ տնտեսական համագործակցությանը

Սեպտեմբեր 3, 2013թ. 19:45

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Հայաստանի միանալն ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանը: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Վստահ եմ, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներին Երևանի միանալը հզոր ազդակ կհաղորդի փոխշահավետ տնտեսական համագործակցությանը: Ռուսաստանն ու Հայաստանը մտադիր են ամրագրել համագործակցությունը ռազմա-քաղաքական և ռազմա-տեխնիկական ոլորտներում»:


Դիտել Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն