Հայաստանը միայն Եվրասիական միության մեջ կպահպանի իր ինքնիշխանությունը
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ
-Գլոբալացող աշխարհում որտե՞ղ, ո՞ր զարգացման մոդելի ներքո կարող է իրեն առավել անվտանգ զգալ ազգային փոքր պետություն Հայաստանը. ի պատասխան հարցի, արևմտամետները հայտարարում են` դա մարդու իրավունքների պաշտպան Եվրոպան է, ուր ազգային պետությունները կարող են պահել իրենց ինքնությունը: Բայց արդյո?ք այդպես է, արդյո?ք այս տարիների ընթացքում մենք հակառակում չհամոզվեցինք:
-Նախ, Արևմուտքը մեզ չի առաջարկում դառնալ Եվրամիության անդամ, մեզ չեն ասում` Հայաստան մեզ հետ միասին կարող ես դառնալ իրավահավասար միության անդամ, հակառակը, ասում են` դուք կարող եք մեզ ասոցացվել, այսինքն, ունենալ մեզ կցվածի կարգավիճակ: Այդ փաստաթուղթն էլ մեզանից առ այսօր գաղտնի է պահվում, ու չենք կարող ասել, իրականում ի?նչ է իրնից ներկայացնում այդ Ասոցացման համաձայնագիրը: Փոխարենը ունենք դառը փորձ, այն է. եվրոպացիների հետ կնքած մեր բոլոր պայմանագրերը հիմնականում այլ բան չեն, քան մեզ ներկայացված պարտավորությունների ցանկ, բայց արի ու տես, որ դրանցում արձանագրված չեն իրենց պարտավորությունների մասին` մեր երկրի հանդեպ: Եթե կարդաք ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության պայմանագիրը, դրանում կհամոզվեք, Հայաստանի համար նշված են 30- 40 պարտավորություններ, բայց գեթ մեկ պարտավարություն չի ստանձնում մյուս կողմը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, համոզվեցինք, որ դա իրենք այլ կերպ են հասկանում, մենք` այլ: Եվրոպայի համար մարդու իրավունքները սեռական այլասեռվածություն ունեցող մարդկանց, կրոնական շեղվածություն ունեցողների իրավունքներն են ու այդ այլասեռված կատեգորինաներին արտոնություններ տալը: Մենք չենք ասում, եթե հավատում եք, օրինակ, <աթոռին>, մենք ձեզ կգնդակահարենք, բայց ասում ենք` դու մի’ պարտադրիր մեզ նույնպես հավատալ այդ <աթոռին>, մի փորձիր մեզ հեղաշրջել, պառակտել ու տանել քո հետևից: Ասում են` դու իրավունք չունես քո Առաքելական եկեղեցուն առանձնահատուկ պաշտել, ու պարտադրում են հավասարություն դնել <տաբուրետկային> հավատացողի և հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևոդի միջև: Բացի այդ, Հայոց Առաքելական եկեղեցու հետևորդներն ունեն պատվաբեր պարտավորվածություն ծառայելու հայոց բանակում, իսկ ինչո?ւ պետք է մեկ այլ կրոնական համայնք դուրս լինի այդ պարտավարություններից: Ստացվում է, որ մեր առաջ դրվում են հակասահմանադրական պահանջներ: Մեզ փորձում են զրկել մեր ինքնությունից: Մենք կռիվ ենք տալիս, որ Արցախի հայը մնա հայ, բայց Հայաստանի հայն է կանգնում ազգային դիմագծի կորստի առաջ: Ասում են, պետք է հրաժարվես հայ ավանդական ընտանիքի մասին քո ազգային պատկերացումներից, իրավունք չունես քո երեխաներին հայեցի դաստիարկել:
Հետևությունս է, Արևմուտքը թույլ է տվել երկու կոպտագույն սխալ, նախ ինքն իր հանդեպ` հրաժարվել է քրիստոնեական կարգախոսերից ու արժեքներից, և հիմա էլ փորձում է մեզ տանել իր հակաքրիստոնեական, հակամարդկային գաղափարախոսության հետևից, որտեղ արտոնյալներ են աղանդավորները, միասեռականերն ու տարատեսակ այլասեռված տարրեր:
Հետևաբար, այս փուլում Հայաստանն ունի կատարելու քաղաքակրթական կարևորագույն ընտրություն. որպես ազգ մենք ունենք աշխարհի քաղաքակրթական մե’ր ընկալումները, որոնց վրա խարսխված է մեր ազգային արժեհամակարգը, ուրեմն, մենք պարտավո’ր ենք տեր կանգնելու մեր ինքնության հենասյուներին:
Շարունակեմ մարդու իրավունքների կարևորագույն թեման: Առաջնային են մարդու կյանքի, անվտանգության, ունեցվածքի պահպանման իրավունքները, դրանիցից հետո միայն կարելի է խոսել, ասենք, սեռական կողմնորոշման <իրավունքի> մասին: Բայց տարօրինակ է, որ եվրոպացիները խոսելով մարդու իրավունքներից, գալիս են վերջից, անտեսելով առաջնայինը: Հայոց ցեղասպանության արդյունքում հայերս ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքերի կորուստ ունեցանք, այլև մեզանից կողոպտվեց մեր հոգևորը, նյութականը, մեր տունը, մեր հայրենիքը: Եվ այսօր ԵՄ-ն փոխարենն ասի` պետք է հարգվեն ցեղասպանության զոհերի ժառանգների իրավունքները, հարցն ամբողջությամբ անտեսվել է: Նույնպիսի անտարբերությամբ են մոտենում և ադրեբեջանահայ փախստականների իրավունքներին: Ադրբեջանը հայտարարեց, եթե մի ինքնաթիռ վեր բարձրանա Ստեփանակերտի օդանավակայանից, կհարվածեմ: Ո?ւր են եվրոպացիները, ինչո?ւ չեն հիշում մարդու ազատ տեղաշարժի իրավունքի մասին, ինչո?ւ չեն բարձրաձայնում, որ Ադրբեջանը ոտնահարում է Ստեփանակերտում բնակվող սովորական մարդու անվտանգ տեղաշարժվելու իրավունքը: Ուրեմն պարզ չէ?, որ մարդու իրավունք կոչվածը լոկ դատարկ խոսք է դարձել իրենց համար, որի դրոշի ներքո լուծում են իրենց քաղաքական խնդիրները` ոչնչացնել տվյալ պետությունը, նրա ազգային արժեքները:
–Փակ է Հայաստան-ՆԱՏՕ սահմանը, որովհետև շնորհիվ թշնամական քաղաքականություն վարող հարևան երկրի` Թուրքիայի, շարունակում է փակ մնալ Հայաստան-Թուրքիա սահմանը: Մինչդեռ մեր եվրոպացի բարկամները այս տարիների ընթացքում այդպես էլ անկարող եղան նպաստելու Հայաստանի համար կարևոր նշանակություն ունենցող խնդրին` շրջափակման վերացմանը:
-Իհարկե, բայց նաև հարց է, արդյոք անկարո?ղ եղա?ն, թե? չցանկացան: Մի բան փաստ է, մեր երկիրը չի կարողանում լիարժեքորեն վերականգել իր աղետի գոտին, մարդիկ շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, 1,3 մլրդ մարդ ապրում է աղքատության գծից ներքև, այս ամենի պատճառը շրջափակումն է, որ իրականացնում են Թուրքիան ու իր փոքր եղբայր Ադրբեջանը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ԵՄ անդամության թեկնածու պետություն, բայց մարդու իրավունքները դրոշակ սարքած եվրոպացիները չգիտես ինչու չեն տեսնում, որ գործընկեր Թուրքիան շրջափակել է Հայաստանը, ու լրջորեն վտանգում է մեր երկիրը: Տեսնում են` ձայն չեն հանում: Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է ասել` Ասոցացման համաձայնագիրը կդառնա զրո, անիմաստ, դատարկ մի բան, եթե Թուրքիան չբացի Հայաստանի հետ սահմանը, քանի որ մենք այլ ճանապարհ` դեպի Եվրոպա, չունենք: Եղբայր, լավ, ստորագրեցինք ձեր առաջակած համապարփակ ու շա~տ խորը համաձայնագիրը, բայց ինչպե?ս ենք մեր երկրի ապրանքաշրջանառությունը կազմակերպելու, եթե ձեր գործընկերը փակել է մեր սահմանը: Ուրեմն, դատարկ խոսքեր ե?ն: Մեզ պարտադրում եք ի հոգուտ ձեզ հրաժարվել մեր ազգային ինքնությունից, բայց մնացածը ձեզ չի հետաքրքրում?:
-Արևելքում ևս ունենք փակ սահման և սպառազինվող հարևան` հանձին Ադրբեջանի.նորություն չէ` Հայաստանի համար անվտանգության խնդիրը կարևորագույնն է: Ու պատահական չէր, որ նախագահը կարևորեց Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը:Բայց մամուլը հեղեղված է արևմտամետների հոխորտանքներով, անգամ ակնարկվում է` ռուսականը ՆԱՏՕ-ականով փոխարինելու մասին: Արկածախնդրություն չէ? սա:
-Նման հայտարություններ անողներին, պետք է հիշեցնենք հետևյալը` տղանե’ր, մի մոռացեք, որ դուք հայ եք, Հայաստանի քաղաքացի ու կանաչ թղթադրամների պարունակությունը չպետք է ձեզ կուրացնի, խլացնի և անջատի ձեր ուղեղի որոշ ծալքերը: Վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ արևմտամետ ակտիվիստներից մեկը Արևմուտքից ստացել է մոտ կես մլն դոլար, խոսքս Արթուր Սաքունցի մասին է, ու կան կոնկրետ ապացույցներ: Սա դավաճանություն է, սրիկայություն: Սրա նմաններին մեկ բան եմ ասում` պահպանեք ձեր մարդկային կերպարը:
Եթե կգտնվի մեկը, ով ինձ կասի, թե Հայաստանի համար կա մեկ այլ անվտանգության համակարգ, խնդրեմ, կարող ենք քննարկել, բայց նման բան չկա: Նրանք, ովքեր խոսում են ՆԱՏՕ-ի մասին, կամ սովորական հիմարներ են, կամ պոռոտախոսներ: Հարց եմ տալիս, իսկ ՆԱՏՕ-ն առաջարկել է? մեզ մտնել իր կազմի մեջ, կներեք, բայց ես չեմ հիշում: Ավելին, երբ ասում են ՆԱՏՕ, ես հիշում եմ Կիպրոսը: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, գրավեց Կիպրոսի կեսն ու մարսեց: Մեր կողքին կան մեզ թշնամաբար տրամադրված հարևաններ` Թուրքիան իր 1 մլն բանակով, և Ադրբեջան, որի ռազմական բյուջեն հավասար է մեր պետական բյուջեին, ուրեմն իրավունք չուենք լինել արկածախնդիր: Միակ պետությունը, որը պատրաստ է մեզ հետ լուծել մեր ռազմական անվտանգության հարցերը, դա Ռուսասատանն է:
-Պարոն Բաբուխանյան, անդրադառնանք մեզանում հնչող մտահոգություններին. արևմտամետները պնդում են, եթե Հայաստանը կողմնորոշվի դեպի Մաքսային միություն, կկորցնի իր ինքնիշխանությունը, կդառնա ստրուկ պետություն, քանի որ մեր իրավասությունները հանձնում ենք այդ միությանը:
-Սա ազգի դավաճանների, գրանտածիծների խոսքերն են, մարդիկ կան, որոնք երազում են 5 տարի հետո Երևանի Թումանյան փողոցով գոմիկների շքերթ կազմակերպելու մասին: Նրանց երազանքն է` տիրանալ Հայաստանին, լինել թելադրող,իսկ նորմալ հայ մարդկանց դարձնել ենթականեր:Ու հիմա այդ մարդիկ մղկտում են, ո?նց կլինի, որ չհասնեն իրենց երազանքին` չտիրանան Հայաստանին, չդառնան Հայաստանի գեյ տերերը: Դե, թող շարունակեն մղկտալ: Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր են նման խոսքերի հեղինակները` Ալիկ Արզումանյանի տիպի մարդիկ: Արդյո?ք նմաններն առհասարակ իրավունք ունե?ն խոսելու որպես Հայաստանի քաղաքացի: Մի կողմ թողնենք նրանց օտարամոլությունը, նրանց խայտառակ անցյալը, ձեռնոցների նման կուսակցություններ փոխելը, սրանք այն մարդիկ են, ովքեր չունենալով գաղափարական հիմք, մեկ խնդիր ունեն` օտարին ծառայել: Լավ կլինի, որ նմաները մի կողմ քաշվեն: Իրողությունն այն է, որ Հայաստանը որպեսզի պահպանի իր ինքնիշխանությունը, պե’տք է մտնի Եվրասիական միության մեջ: Բացատրեմ, թե ինչու: Մենք ասում ենք` ուզում ենք, որ մեր երկիրն ապրի իր ազգային պատկերացումներով, բայց եվրոպացիները մեզ պարտադրում են` ապրե’ք միայն եվրոպական պատկերացումներով` ընտանիքի, սեռական կյանքի, երեխաների դաստիարակության, կրոնի և մյուս հարցերում: Եվրոպան մեզ պարտադրում է ընդունել ի’ր իսկ ցանկալի օրենքները, և սպառնում, եթե չընդունեք, ապա ձեր դեմ կիրականացվեն մեր երկրի համար ոչ ցանկալի քայլեր: Սա ի?նչ է, եթե ոչ պարտադրանք, ի?նչ է, եթե ոչ ինքնիշխանության կորուստը: Հետևությունը մեկն է, մենք կարող ենք ապրել ա’յն քաղաքակրթական հարթության մեջ, որը պաշտպանված է ընդհանուր համակարգով: Պետք է միավորվենք մեր նման մտածող, մեր նման արժեհամակարգ ունեցող երկրների հետ, որպեսզի դիմագրավենք այս արհավիրքներին: Միայն այդ կերպ կկարողանանք պահպանել մեր ինքիշխանությունը: Դրա ճանապարհը մեկն է` Եվրասիական միություն:
-Հայտարարվում է` մենք միացել ենք մի միության, որտեղ ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմներ են, Ռուսասատանը դասվում է աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքին:
-Եթե իրենց թվում է, որ Եվրոպայում կոռուպցիա չկա, ուրեմն կամ բութ են, կամ այնքան են ծախված, որ չեն ուզում տեսնել իրականությունը: Եվրոպական ժողովրդավարությունից խոսողները կարևոր փաստեր են մոռանում: Եթե մարդիկ պատմություն չգիտեն, գիրք չեն կարդում, գոնե կարող են լսել Սնոուդենի ասածները. ԱՄՆ-ում կատարվում են տոտալ գաղտնալսումներ, հետապնդումներ: Պարզվեց, որ ամեն երեքշաբթի Սպիտակ տանը, երկրի նախագահի գլխավորությամբ, տեղի է ունենում խորհրդակցություն, ուր որոշվում է` ո?ւմ վերացնել, ո?ւմ` ոչ: Հայաստանի արևմտամետներն այս ամենի մասին չե?ն լսում: Սա էլ մի կողմ թողնենք: ԱՄՆ-ը ապացուցում է, որ թքած ունի ՄԱԿ-ի, միջազգային իրավունքների վրա, ու եթե որոշել է, ուրեմն պետք է ռմբակոծի Սիրիան: Սա էլ չեն տեսնո?ւմ մարդիկ, ու այս ամենից հետևություն չեն ուզո?ւմ անել: Ես վստահաբար պնդում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան ԱՄՆ-ն է, որը դարձել է չարի կայսրություն աշխարհում:
Մի շատ կարևոր հարց էլ եմ ուզում բարձրացնել: Բանն այն է, որ ԱՄՆ-նն ու Եվրոպան այս տարածաշրջանում ուղղակի չեն գործելու, նրանք կգործեն իրենց դաշնակցի` Թուրքիայի միջոցով: Ովքեր տեղյակ չեն, նրանց խորհուրդ եմ տալիս գնալ Վրաստան ու տեսնել, թե ի~նչ է կատարվում այդ երկրում: Ընդամենը 10 տարում, Վրաստանում գերիշխող է դարձել մուսուլմանական ֆակտորը, քրիստոնեական ավանդույթներ ունեցող երկիրը հասել է նրան, որ քննարկում է մզկիթներ կառուցելու հարցը, վրացի շատ քաղաքական գործիչներ ուղղակի գնվել են Թուրքիայի կողմից: Մենք պետք է հասկանանք իրական վտանգները: <Յան> ազգանուն ունեցողներին ու իրենց հայ համարողներին մեկ պարզ խորհուրդ եմ տալիս` կանգ առեք, հասկացեք ի?նչ է կատարվում, հրաժարվեք ձեր ազգադավ, ազգակործան ծրագրերից:
-Մյուս մտահագությունը վերաբերվում է արցախյան խնդրին. Մաքսային միության անդամ է Ադրբեջանի շահերի պաշտպան Ղազախստանը, որի պահանջն է եղել Հայաստանի մաքսային միություն մտնելու դեպքում մաքսակետ դնել Արցախի սահմանին:
– Արցախի հարցում նախ կա մի կարևոր հանգամանք, երկու նախագահների հայտարարության մեջ պարզորոշ ասված է` արցախյան հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Այսինքն, բացառվում է, որ Ադրբեջանը կամ Թուրքիան փորձեն Արցախի դեմ ռազմական գործողություններ կիրառել, և գործընթացի հիմքում Ռուսաստանն ակնհայտորեն դրել է այս պայմանը: Ինչ վերաբերվում է Ղազախստանին, այդ թվում և մյուս թյուրքալեզու երկրներին, բնական է, որ Թուրքիան ու Ադրբեջանը որոշակի հաջողությունների հասել են թյուրքալեզու պետությունների համախմբման գործընթացում, չէ, որ նույն ցեղախմբին, նույն լեզվընտանիքին պատկանող երկրներ են: Բայց սա նաև նշանակում է, որ մենք պետք է լինենք առավել նախաձեռնող, առավել ակտիվ աշխատենք թյուրքալեզու պետությունների հետ ու կանխենք նրանց համագործակցությունն ընդդեմ Հայաստանի, պետք է կարողանանք ճեղքել այդ միավորումը, իսկ դրա ամենից կարճ ճանապարհը Մաքսային միությանն անդամակցելն :
– Հայաստան-Ռուսաստան քայլերից խիստ մտահոգ եվրաչինովնիկներն այս օրերին մեկը մյուսի հետևից հնչեցնում են սպառնալիքներ ուղղված Հայաստանին: Այդ հեռահար հայտարարություններով <ակամա> բացվեցին խաղաքարտեր ու պարզ դարձավ, որ եվրոպացիներն իրականում երբեք էլ չեն եղել <և…և>-ի կողմնակիցներ, և այսօր բացահայտորեն պնդում են միայն <կամ…կամ>-ի մասին:
-Շատ ճիշտ եք, Եվրոպան ինքնաբացահայտվեց, դիմակը պատռեց ու պարզորոշ դարձավ նրա նպատակը` Հայաստանին վերջնականապես կտրել Ոուսաստանից: Այսօր իր պահվածքով նրանք հուշում են, որ հենց Եվրոպան է հրաժարվում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելուց: Փոխարենը, Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը չի փոխվել, մեր երկրի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը <և..և> տարբերակի կողմնակիցն է, երբեք չի դրել <կամ… կամ>-ի տարբերակ: Սերժ Սարգսյանը նաև երբեք չի ասել, որ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմամբ պատրաստ ենք խզել մեր հարաբեությունները Ռուսաստանի հետ: Հայաստանն նաև չի հրաժարվում Եվրոպայի հետ համագործակցությունից, Մոսկվայում նախագահ Սարգսյանը հայատարարեց` մենք մտադիր չենք Եվրոպայի հետ դադարեցնել մեր երկխոսությունը: Այսինքն, մենք չենք նախաձեռնում մեր հարաբերությունների խզման որևէ գործընթաց, բայց եթե եվրպացիները մտադիր են դադարեցնելու` դա իրենց գործն է: Մենք այսօր Եվրոպայից ակնկալիքներ` տնտեսության, անվտանգության, քաղաքական հացերում չունենք: Իրականում հենց նրանք ունեն մեր կարիքը, ու Եվրոպայից լսվող խուճապային արձագանքները` ինչո?ւ, ո~նց, ինչպե~ս, բա մե?նք, դրա ապացույցն են:
Իսկ ընդհանրապես, իմ համոզմունքն է, քանի դեռ Եվրոպան գտնվում է ներկայիս արժեհամակարգում, մենք Եվոպայի հետ չպետք է ստորագրենք որևէ համաձայնագիր: Այդ քայլին կարելի է գնալ միայն այն դեպքում, եթե Եվրոպան մեզ աջակցի լուծելու փախստականների հարցերը, փորձի վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, քննարկի արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերը, բայց այսօր նման հարցեր Եվրոպայի օրակարգում չկան:
-Դատելով հնչող հայտարարություններից, օրենսդիր մարմնում բուռն գործընթացներ են սպասվում. արևմտյան կողմնորոշման ուժերը չեն թաքցնում` կյանքի գնով պայքարելու են, որ ձախողեն դեպի Մաքսային միություն Հայաստանի ընթացքը:
-Այո, մեր եվրոպական գործընկերները Հայաստանում ունեն մեծ թվով գործակալներ, այդպիսիք կան և պատգամավորների շրջանում: Նախօրեին արդեն իսկ լուրջ բանավեճ է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, կարծում եմ, նման բանավեճեր դեռ սպասվում են: Բայց ես բազմիցս եմ ասել, այստեղ կարևորը մեր ժողովրդի կարծիքն է, իսկ ժողովուրդը հայ-ռուսական համագործակցության առավել ամրապնդման կողմնակիցն է: Եվ ես որպես պատգամավոր, մինչև վերջ կպաշտպանեմ իմ ժողովրդի կարծիքը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












