Հայկ Բաբուխանյան.Եվրոպային պետք են քրիստոնյա ներգաղթյալներ
<Եվրամիության գործընկեր նիդեռլանդական Ecorys կազմակերպությունը հրապարակել է իր կատարած հետազոտությունները, թե ի?նչ է շահում Հայաստանը միանալով, այդ տարօրինակ անվանումը կրող, շա~տ խորն ու շա~տ համապարփակ համաձայնագրին: Ներկայացնեմ իրենց իսկ տվյալները, որոնք հուշում են, որ Հայաստանի գյուղատնտեսությունը դառնում է թիրախ. բանջարեղենի արտադրությունը պակասում է 11%-ով, իսկ ներմուծումն ավելանում 6%-ով, խմիչքների արտադրությունը պակասում է 4%-ով, ներմուծումը ավելանում` 25% –ով, մսեղենի արտադրությունը պակասում է 7% տոկոսով, ներմուծումը ավելանում է 36%-ով և այլն: Այս ամենը կհանգեցնի Հայաստանի գյուղատնտեսության ու գյուղացիության ոչնչացման: Վերջերս մասնակցում էի մի կոնֆերանսի, ուր ԵՄ անդամ Լատվիայի ներկայացուցիչները ԵՄ-ն անվանեցին երրորդ ռայխ, ասելով հետևյալը. ունենալով աշխատուժի պահանջարկ, Գերմանիան այդ լծակներն օգտագործում է, մասնավորապես, Արևելյան Եվրոպայից էժան աշխատուժ տեղափոխելու համար: Եվրոպական երկրներն ունեն դեմոգրաֆիական խնդիրներ, այսօր այդ երկրների բնակչության 10 տոկոսը մուսուլմաններ են, որոնք չեն ինտեգրվում և լուրջ խնդիր են ստեղծում տվյալ երկրի համար: Ուրեմն իրենց պետք են քրիստոնյա ներգաղթյալներ: Այս առումով նշանառության տակ առնված երկրներից մեկը Հայաստանն է, ուրեմն պետք է վտանգեն մեր երկրի գյուղատնտեսությունը ու նպաստեն 1 մլն գյուղացիության արտագաղթին, որպես էժան աշխատուժ: Հաշվի առնելով մեր գենետիկ հարստությունը, հայերի ինտեգրված սերունդները կդառնան տվյալ եվրոպական պետության գենոֆոնդի հարստացման աղբյուր: Այնպես որ հաշվարկը շատ պարզ է>,- ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ առաջնորդ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:












