Բաշար ալ-Ասադը նախազգուշացնում է Վաշինգտոնին
Սեպտեմբեր 9, 2013թ. 19:56
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը նախազգուշացում է արել Վաշինգտոնին՝ պատրաստ լինել «փոխհատուցել», եթե ԱՄՆ-ն ուժ գործադրի իր երկրի նկատմամբ, հայտնում է ամերիկյան CBS հեռուստաալիքը, որը հարցազրույց է արել ալ-Ասադի հետ:
«Դուք պետք է ամեն ինչի սպասեք…Կառավարությունը միակ խաղորդը չէ տարածաշրջանում: Տարբեր կողմեր, տարբեր խմբավորումներ, տարբեր գաղափարախոսություններ կան: Ձեր այդ որոշման մեջ ամեն ինչ է», – մասնավորապես ասել է ալ-Ասադը:
Օբաման այժմ սպասում է ԱՄՆ-ի կոնգրեսի հավանությանը Սիրիայի դեմ հարձակում իրականացնելու համար՝ որպես պատժիչ միջոց Սիրիայի իշխանությունների՝ Դամասկոսում քիմիական զենք օգտագործելու համար:
Ի դեպ, իր նոր հարցազրույցում ալ-Ասադը հերթական անգամ հերքել է քիմիական զենք կիրառելու մեղադրանքը:
tert.am












