Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 14, 2013թ. 14:04

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների եւ հետագա համագործակցության, մինչեւ այժմ երկկողմ ջանքերի արդյունքում արձանագրված ձեռքբերումների հիման վրա այդ հարաբերությունները կառուցելու եւ հետագա համագործակցությունը զարգացնելու հեռանկարների, ինչպես նաեւ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթաժողովին ընդառաջ օրակարգային ու նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող լայնածավալ բարեփոխումները եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները այսուհետ եւս զարգացնելու կառուցողական ու դինամիկ ոգով:

Սերժ Սարգսյանն ընդգծել է իր համոզմունքը, որ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության տեսլականի հիման վրա:
Հանձնակատար Ֆյուլեն նշել է, որ ԵՄ-ն հարգում է իր գործընկերների ազատ ընտրությունը եւ ակնկալում է այս հանդիպման ընթացքում լսել այն մոտեցումներն ու գաղափարները, որոնք միտված են առկա լավ ձեռքբերումների վրա շարունակելու կառուցել հարաբերությունները:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն