Ֆյուլեն այդքան հեշտ չի հրաժարվի Հայաստանից
Սեպտեմբեր 14, 2013թ. 14:08
Ըստ ՇՏԵՖԱՆ ՖՅՈՒԼԵԻ, Հայաստանը «այն հայտարարությունից հետո, որ արվեց, այլեւս ի վիճակի չի լինի նախաստորագրելու փաստաթուղթը, որի շուրջ բանակցել ենք երեքուկես տարի։
Կարող եմ ասել, որ ԵՄ-ը մեծ հետաքրքրություն ունի, հիմնվելով առկա ձեռքբերումների վրա, ոչ միայն շարունակելու, այլեւ ավելի ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ, մասնավորապես պատշաճ կառավարման, իրավունքի գերակայության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկանց ազատ տեղաշարժի հեշտացման բնագավառներում։
Մենք պատրաստ ենք խոսել, քննարկել գաղափարներ՝ ինչպես են պատկերացնում հայ գործընկերները ԵՄ հետ հարաբերությունների ապագա իրավական շրջանակը, որ թույլ կտա լավագույնս օգտագործել Արեւելյան գործընկերության հնարավորությունները, որ առաջարկում ենք բոլոր գործընկերներին»:












