Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը հրաժարվում է կատարել միջազգային կազմակերպությունների պահանջները

Սեպտեմբեր 17, 2013թ. 23:49

Ադրբեջանը հրաժարվում է կատարել «ռազմաճակատի գծից» դիպուկահարներին հեռացնելու՝ միջազգային կազմակերպությունների պահանջները: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն:
«Մենք չենք հեռացնի դիպուկահարներին մինչեւ պատերազմի ավարտը»,- ասել է Սաբիրօղլուն ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծի Թարթառի հատված Ադրբեջանի զինված ուժերի սպաների, հասարակայնության եւ մտավորականության ներկայացուցիչների այցելության ժամանակ:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն