Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 24, 2013թ. 00:43

Եգիպտոսի հասարակության մեծ մասը դեռ վերջերս տեղյակ չէր Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերջին շրջանում երկրում հատկապես լրագրողների կողմից մեծ աշխատանք է տարվել այդ մասին հասարակության լայն զանգվածներին իրազեկելու համար: Այս մասին երեկ ասաց եգիպտացի հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրը:
«Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին սկսեցին բարձրաձայնել հատկապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սկսեց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին: Շատ եգիպտացի լրագրողներ որոշեցին, որ հարկավոր է ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ցանկացած կառավարություն պաշտոնապես Ցեղասպանությունը ճանաչելու համար պետք է ունենա նաեւ հասարակության աջակցությունը, իսկ եգիպտական հասարակությունը տեղեկացված չէր»,- նշեց նա:
Դիվանագիտական եւ մշակութային լրագրող Ալլա էլ Տինն էլ նշեց, որ Թուրքիայում սարսափում են այն մտքից, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Դրա մասին է վկայում այն, որ երբ Եգիպտոսում սկսեցին ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, Էրդողանի հայտարարություններն ընդդեմ Եգիպտոսի մեղմացան, սակայն մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի եգիպտական կառավարությունը պաշտոնապես ճանաչի եւ դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ինչը նաեւ եգիպտական հասարակության ցանկությունն է»։


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն