Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Արշավ Ադրբեջանի «սեւ ցուցակի» դեմ

Սեպտեմբեր 25, 2013թ. 23:33

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը եւ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը Ֆրանսիայում արշավ են սկսել՝ կոչ անելով սփյուռքի հայերին իրենց հայտարարությունը տարածել բոլոր սոցիալական ցանցերով, որը վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «սեւ ցուցակի» հրապարակմանը: Խոսքը այն «սեւ ցուցակի» մասին է, որում ընդգրկված միջազգային գործիչներին արգելված է այցելել Ադրբեջան, քանի որ մինչ այդ նրանք եղել են ԼՂՀ-ում: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie»-ն:

Հաղորդագրություններից մեկում, մասնավորապես, ասվում է. «Պարոն բռնապետ Ալիեւ, ես նույնպես ուզում եմ զրկվել Ադրբեջան այցելելու իրավունքից»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը «սեւ ցուցակ» է կազմել, որտեղ ներառվել են հայտնի գործիչներ, որոնք այցելել են ԼՂՀ: Այսուհետ նրանց արգելվել է այցելել Ադրբեջան: Կառավարությունը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է քննարկել յուրաքանչյուր դեպք առանձին, եթե այդ մարդիկ խնդրեն վերանայել արգելքը: Այդուհանդերձ, դիմողը պետք է «զղջա» եւ հայտարարի, որ Ղարաբաղ իր այցելությունը պատահականություն է եղել եւ ինքն այլեւս ոտք չի դնի այնտեղ:
news.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն