Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Հայաստանը պետք է ատամներ ցույց տա՞ր, որ Արևմուտքը բարիանար

Հոկտեմբեր 1, 2013թ. 23:58

Հարցազրույց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

Այն պահից, երբ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը, ԱՄՆ-ում շտապեցին ավելացնել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը, օրինակ, գյուղատնտեսական ծրագրերի համար կտրամադրվի լրացուցիչ 1 մլն դոլար: Ե՛վ ԱՄՆ-ը, և Եվրոպան չեն թաքցնում նպատակը՝ ներդրումային ծրագրերով կանխել Հայաստանի ՄՄ անդամակցման գոծընթացը:

– Սա նշանակում է, որ ՄՄ անդամակցման որոշումից հետո միայն Արևմուտքը հասկացավ, գնահատեց Հայաստանի դերն ու տեղը: Քանի որ մինչև այսօր Հայաստանի հանդեպ Արևմուտքի վերաբերմունքը բոլորովին այլ էր: Խոսեմ փաստերով. մենք Արևմուտքից ստացել ենք 4 մլրդ դոլարի վարկ, ընդորում, դրանից 90 տոկոսից ավելին հենց Արևմուտքին տրվելիք պարտքն է: Իսկ որտե?ղ են ուղղվել այդ վարկային գումարները: Եթե ուսումնասիրեք տրված վարկերի ցանկը կտեսնեք, թե որքան անհեթեթ վարկեր են մեզ տրամադրվել և դրանցից ոչ մի ցենտ չի ներդրվել Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: Բոլոր վարկերը հիմնականում ուղղվել են կա՛մ կառուցվածքային փոփոխությունների, կա՛մ խորհրդատվական ծառայությունների համար, այսինքն, դրանցով վճարվել են արևմտյան խորհրդատուների աշխատավարձերը, նպաստելով մեր պետական պարտքի ավելացմանը: Եվ այսպես, 22 տարի շարունակ: Համեմատության մեջ դնելով պարզորոշ տեսնում ենք, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, ապահովում է մեր տնտեսության զարգացումը: Մինչդեռ մեզանում սկսվել են սպեկուլյացիաները. լսում էի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին, ով գովաբանելով Եվրոպան, ասում է՝ Ռուսաստանը 100 մլն պարտքի դիմաց մեզանից վերցրեց մեր ձեռնարկությունները, որոնք այսօր չեն աշխատում: Սա բացարձակ սուտ է: Նախ, ոչ ոք չէր պարտադրում Հայաստանի կառավարությանը էնեգետիկան, կապը, երկաթգիծը,Ատոմակայանը, Այլումինի գործարանը հանձնել Ռուսաստանին: Մենք չէին կարո?ղ այդ ֆոլգան ինքներս արտադրել, ինչո?ւ տվեցինք: Երկրորդ, եթե Արևմուտքն այդքան շատ էր հետաքրքրված Հայաստանով, ապա կարող էր 22 տարվա ընթացքում վերցնել ու շահագործել դրանք: Նաիրիտը չենք տվել ռուսներին, և տեսեք, թե ի՜նչ վիճակում է այսօր գտնվում, դե, թող նույն Արևմուտքը գար ու ներդրումներ աներ, օգներ Հայաստանին նման խոշոր ձեռնարկության վերագործարկման, աշխատատեղերի ստեղծման հարցում: Երրորդ, այսօր ռուսական կողմին տրված ձեռնարկությունների մի մասն արդեն աշխատում է և ապահովում մոտ 100 000 աշխատատեղ:Ուզում եմ հարց ուղղել, իսկ հիմա թվարկեք, խնդրեմ, այն ձեռնարկությունները, որոնք աշխատում են արևմտյան կապիտալով ու այդքան աշխատատեղ են ապահովում: Ցավոք, այդպիսիք չկա՛ն:
Հայաստանը պետք է ատամներ ցույց տա?ր, որ Արևմուտքը միանգամից բարիանար, փաստորեն ստացվում է այսօր մեզ ասում են՝ եկեք ձեզ քաղցրաբլիթ տանք, որ չմտնեք Մաքսային միություն: Սա նաև նշանակում է, որ Արևմուտքն այստեղ ոչ թե զուտ տնտեսական կամ սոցիալական խնդիրներն է ուզում կարգավորել, այլ ունի կոնկրետ քաղաքական դրդապատճառներ:

-Ի դեպ, Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին հանկարծ հիշեց, որ շատ են սիրում հայ ժողովրդին, ու ՄՄ անդամակցման որոշումից հետո միայն հասկացել, որ հայ ժողովուրդը շատ մոտ է իրենց սրտին, եվրոպական արժեքներին ու մշակույթին: Հիմա ոգևորվե?նք այդ սիրու?ց, թե? մտահոգվենք:

-Եթե այդքան սիրում էին մեզ ո?վ էր խանգարում նույն Գերմանիային, երբ ԵՄ անդամ Հունգարիան Ադրբեջանին էր հանձնում մարդասպան Սաֆարովին, բացի գնահատական տալուց նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ անարդարության դեմ, կամ ո?վ էր խանգարում Գերմանիային իրական նեդրումներ անել Հայաստանում, օգնել Հայաստանի գիտության, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացմանը: Եվ վերջապես, Արևմուտքը չէ?ր, որ դեռ 22 տարի առաջ ուներ հստակ ծրագիր, որ Հայաստանը պետք է լինի սպասարկող երկիր: Ու 22 տարի նրանք փորձում էին այդ ծրագիրը մեզանում կյանքի կոչել: Եվրոպայի սիրաշահումները ևս նշանակում են, որ շա՜տ խիստ են անհանգստացած, հասկանալի է՝ ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական ուղղություն և Հայաստանի կողմից ասոցացման ծրագրին չմիանալը նրանց շատ է խանգարելու:
Իսկ Հայաստանի արևմտյան գրանտածիծներն ատամներով պաշտպանում են մի անիմաստ ուղղության, որն այսօր չի համապատասխանում Հայաստան պետության շահերին: Նրանք անգամ անտեսում են մեր երկրի անվտանգության խնդիրները, որ անմիջականորեն առնչվում են Ռուսաստանի հետ: Նոր ու հին Եվրոպան իրենց արժեհամակարգով խիստ տարբեր բաներ են: Եվրոպան մեզ պարտադրում է մեր ընտանիքի դեմ օրենքներ ընդունել, իսկ երբ իրենց ասում ենք՝ ձեր եվրոստանդարտների մի մասը մեզ համար ընդունելի չէ, թույլ տվեք մեր պատկերացմամբ առաջնորդվել, հակադարձում են՝ ոչ, պետք է ընդունեք մե՛ր մշակածը: Սա ի?նչ է, եթե ոչ տոտալիտար պահանջ:Ինչո?ւ են մեզ պարտադրում արտոնյալ պայմաններ ստեղծել այլասեռված խմբերի համար, հանուն ինչի?, ո?րն է նպատակը: Ուզում են, որ բնությանը հակառակ գնա?նք: Եթե Եվրոպան գնում է ինքնասպանության ճանապարհով, մե?նք ինչու պետք է հետևենք նրան:

-Ոչ պակաս ակնհայտ է նաև Արցախի շուրջ ծավալվող սպեկուլյացիան: Եվրոպայից հասնում են մեսիջներ, թե իրենք ձեռք չեն քաշելու Հայաստանից, աշխատելու են նրա <վերադարձի> ուղղությամբ, և այս գործում կարևորում ԵՄ օժանդակությունը ԼՂ հիմնախնդրին՝ հիմքում ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

-Նախ, մենք քաղաքական առումով այդքան միամիտ չենք, որ միանգամից հավատանք, որ մեկ օրում եվրոպացիների դիրքորոշումը փոխվել է ու նրանք պատրաստ են մերժել ադրբեջանական տարածքային ամբողջականության սկզբունքի քննարկումը: Երկրորդ, ԼՂՀ-ն ձևավորվել է միջազգային իրավունքի ներմերին համապատասխան ու որպես առանձին միավոր ամենևին չի խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե եվրոպացիների աչքերը նոր են միայն բացվել, նրանք այդ մասին նոր են հասկացել, ապա թող փորձեն ձևակերպել իրենց նոր դիրքորոշումը: Բացի այդ, ի?նչ կապ ունի՝ Հայաստանը ՄՄ-ում կլինի?, թե? ԵՄ-ի հետ կասոցացվի, եթե Եվրոպան արդարամիտ է, ուրեմն անկախ ամեն ինչից պարտավոր է ժողովրդավարության սկզբունքներից ելնելով արդարացի մոտեցում ունենալ ԼՂ հարցում:

Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ , հկ-ներ շրջանառում են այն միտքը, թե ՄՄ մտնելու որոշման կայացումից հետո եվրոպական կառույցներում հետայսու կընդունվեն Հայաստանի համար ոչ նպաստավոր որոշումներ, մասնավորաբար, ԼՂ հիմնախանդրի առնչությամբ: Տպավորություն կա, որ սա մեկ կենտրոնից ուղղորդվող տեղեկատվություն է, հավանաբար Հայաստանին շանտաժի ենթարկելու փորձ:

-Անշուշտ: Եթե Եվրոպան գնա նման քայլերի ամբողջությամբ կբացահայտի իր դեմքը: Երկրորդ, սեպտեմբերի 3-ից հետո համոզեցինք, որ մեր երկրում ունենք 5-րդ շարասյուն, որն ուղղակիորեն գտնվում է Արևմուտքի ենթա կայության տակ: Սրանք, որ ատելությամբ են լցված Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հանդեպ, ֆինասավորում են դրսից ու երգում պատվիրված երգը: Այդ կառույցները դրսից կոնկրետ հանձնարարականներ են ստանում ու կատարելուց հետո հաշվետվություն ներկայացնում, ցույց տալիս՝ տեսեք այս, այս գործերն արել ենք, դե շարունակեք մեզ ֆինանսավորել: Հանուն գենդերի նրանց մղած արշավը բացահայտեց, որ փողն այնքա՜ն է շլացրել այդ մարդկանց, որ անգամ չեն մտածում իրենց երեխաների, թոռների ապագայի մասին: Կարծում եմ, որ ԱԱԾ-ն անպայման պետք է սրանցով հետաքրքրվի: Այդ մարդիկ ու կազմակրեպություները նույն կերպ կարող են մեզ դավաճանել նաև Ղարաբաղի հարցում, որովհետև մի օր էլ դուրսը կարող է փող տալ ու ասել՝ հասարակությանը համոզեք, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, և 5-րդ շարասյունը գործի կանցնի:

-Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ <Սահմանային համագործակցություն եվրասիական ինտեգրացիայի համատեքստում> խորագրով միջազգային համաժողով, որը առաջարկեց կարգավիճակ տալ Աբխազիային, Հարավային Օսիային, Մերձդնեստրին: Ինչո?ւ չի քննարկվել ԼՂՀ-ին մաքսային միության տարածք ներգրավելու հարցը:

– Չի քննարկվել, նախ որովհետև ԼՂ հիմնախնդիրը քննարկվում է միայն Մինսկի խմբի ձևաչափում, սա մի կարգավիճակ է, մի օղակ, որպիսին չունեն ձեր փված չճանաչված երկրներից ոչ մեկը: Մյուս կողմից, իսկ ինչո?ւ պետք է քննարկվեր Արցախի հարցը, վերջինս Հայաստանի տարածքով է իր արտադրանքը հանում դուրս, ինքնին հասկանալի է, որ եթե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, ապա Արցախի արտադրանքը դարձյալ Հայաստանի տարածքով կհասնի ՄՄ անդամ երկրների շուկաներ, և վերջ: Այլ կերպ չի՛ կարող լինել, հակառակ դեպքում Հայաստանը չի՛ կարող որևէ միության կազմում ընդգրկվել: Արցախը մեզ համար գերագույն խնդիր է: Հետևաբար, ի?նչ իմաստ ունի արհեստականորեն քննարկելի դարձնենք մի հարց, որը մեզ համար միանշանակորեն մեկ լուծում ունի: Իսկ եթե ՄՄ անդամ որևէ երկիր մեզ նման հարցադրում ուղղի, մեր պատասխանը պետք է լինի՝ իսկ այլ կերպ ինչպե?ս էիք պատկերացնում:
-Հայաստանին <կամ... կամ> պարտադրող եվրոչինավնիկներն են այսօր արդեն հայտարարում են, թե Վիլնյուսում կաշխատեն ապահովել Հայաստանի հետ որեւէ փաստաթղթի ստորագրումը: Ի?նչ զարգացումներ եք կանխատեսում:

– Արևմուտքը, փաստորեն, նոր է սկսել գնահատել Հայաստանի ռազմավարական ու աշխարհաքաղաքական դերը, չնայած մի քիչ ուշացումով, բայց ոչինչ, եթե ԵՄ ներկայացուցիչներն անկեղծ են, ապա կարող են մեզ հետ շարունակել համագործակցությունը, ինչու ոչ, նաև ասոցացման ծրագրի շրջանակներում: Հայաստանը չի պատրաստվում փակել իր դռները, բայց եթե այն չի հակասի ՄՄ երկրների հետ մեր հարաբերություններին: Սա պետք է լինի մեր բանաձևը:

-Սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում սպասվում է նախագահ Սարգսյանի ելույթը, արևմտամետներն արդեն ահով արձանագրում են, ի~նչ է ասելու նախագահը, ի՜նչ <բացատրություններ> է ներկայացնելու Եվրոպային: Եվ այսպես՝ ստրկամտորեն խոսում են ինքնիշխանության կորստից անհանգստացածները:
-Երկրի ղեկավարը արդարանալու խնդիր չունի, ի?նչ արդարացման մասին է խոսքը, երբ կայացրել է պետության շահերից բխող որոշում: Սերժ Սարգսյանը որևէ կառույցի որևէ բացատրելու չունի տալու: Ու այդպես աղմկում են մարդիկ, ովքեր մեծ-մեծ խոսում են ինքնիշխանության կորստի մասին, թե մտնելով ՄՄ կորցրեցինք մեր անկախությունը, բայց եթե անկախ եք, ուրեմն ինչո?ւ եք կարծում, որ պետության ղեկավարը պետք է ինչ- որ կառույցի բացատրություններ տա, եթե անկախ եք, ուրեմն, և՛ ներսում, և դրսում պաշտպանեք երկրի շահերով պարտադրված նախագահի որոշումը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն