Արժեքային համակարգը փսորված վիճակում է
–Մարդու իրավունքները բարձրագույն արժեք են , սակայն իրականում ի?նչ է կատարվում մարդու իրավունքների պաշտպանություն լոզունգի տակ` աղանդների բազմացում, հոմոսեքսուալիստների ակտիվացում, մանկապղծության քարոզ:Ու Եվրոպան մեզ պարտադրում է ընդունել, փայփայել ա՛յս փոքրամասնություններին:
-Գիտեք մենք հաճախ օգտագործում ենք բառեր շատ չխորանալով դրանց իմաստի մեջ, քարացած էպիտետի պես մի բան է դարձել՝ <մարդու իրավունք >, <ժողովրդավարություն> ասվածը, իսկ ի?նչ են դրանք իրականում: Մարդու իրավունքը պետք է տարածվի բոլորի ու նաև այն ոստիկան տղայի վրա, որը քարացել էր իր տեղում, իսկ տարիքն առած պրովակատորը զազրախոսելով սադրում էր նրան: Պետությունը չպետք է քծնի, տվյալ պարագայում մեր օրինապահները՝ ոստիկանները քծնում են այդ սադրիչներին: Մինչդեռ օրենքը պետք է շատ հստակ գործի ու տարածվի բոլորի վրա: Երբ զանգվածը սկսում է տեսնել ամենաթողություն, զգալ, որ վախ կա ավելորդ աղմուկից, դառնում է ահավոր անկառավարելի ու կարող է երկիրը ձվի պես կոտրել: Մենք առիթներ ունեցել ենք նման իրավիճակներ տեսնելու: Տեսնո?ւմ եք, թե ինչ է կատարվում մեզանից ոչ շատ հեռու՝ Սիրիայում, Եգիպտոսում, Լիբիայում, ու դեռ կատարվելու է: Մենք պետք է շատ ուշադիր լինենք՝ ովքե?ր են մեր մեջ այդ սադրչները: Ասում ենք գրանտակեր ու չենք խորանում ի?նչ է դա նշանակում: Ովքե?ր են այդ երեխաներին սովորեցնում, որ իրենք անվերջ կարող են փողոցում մնալ: Ես ԽՍՀՄ-ի երկրպագուն չեմ, բայց այն ժամանակ նմաներին դատում էին, որպես լոդրերի, հիմա սրանք բան ու գործ չունե?ն: Գիտենք, որ գործազրկություն կա երկրում, բայց սրանք փնտրում ե?ն աշխատանք, չէ որ ամբողջ օրը նստած են: Ուզում են քաղաքացիական անհնազանդություն ձևակերպե?լ, բայց ինչի? շուրջ, տրանսպորտի թանկացման համար էր պայքարը, այդ հարցը լուծվեց, դեռ շատ խնդիրներ կան մեր երկրում, բայց փողոցային մտածողության այս ձևն է? խնդիրներ լուծելու համար ընդունելին: Անցանք այդ պահը: Ես վախենում եմ երկրիս համար, մանավանդ, որ մենք ուղղակի հրաբխի վրա ենք, դեռ չի ավարտվել համաշխարհային երրորդ պատերազմի սկսման տագնապը, այն ինչ կատարվում է հիմա, իբրև թե Սիրիայի շուրջ, այլ բան չէ, քան աշխարհի վերաձևում:
5-րդ շարասյուն է մտել մեր երկիր…
Գիտեք, պետությունը ստիպված է, այսպես ասենք, կոմպրոմիսների գնալ, չնայած ես լավ չեմ պատկերացնում, թե ինչի? Էր պետք մեր պետությանը այդ կոմպրոմիսը, ինչի? համար էր սեռական փոքրամասնությունների, աղանդավորների հանդեպ այս հանդուրժողականությունը: Միշտ չէ, որ պետք է գերազանցիկ աշակերտի կեցվածք ընդունել: Ի վերջո, իսկապես դասական ժողովուրդ ենք, որն իր հազարամյակների ավանդույթները, ազգային առանձնահատկություններն ունի ու սեռական փոքրամասնությունների որոմը մեզ հատուկ չէ: Եթե մենք կուրծք ծեծելով հպարտանում ենք, որ աշխարհում պետականորեն քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդ ենք, ուրեմն պետք է հասկանանք, որ դա պարտավորություն է, որի մեջ մտնում են նաև այս սոդոմական մեղքերը մերժելը: Բայց եթե պետությունը ստիպված է եղել, խեղդվել է ու գնացել կոմպրոմիսի, ուր է ժողովորդը?, ինչո?ւ այդ երիտասարդներն այսօր դրա դեմ չեն բողոքում, նստացույցեր չեն անում, իրենք մոդեռն են հա?, շա՜տ ժամանակակից են ու հանդուրժող, այնքա՜ն, որ կարող են հանդուրժել նաև սոդոմական մեղքերով տառապողներին, կարող են հանդուրժող լինել մեր Առաքելական սուրբ եկեղեցու հիմքերը սասանողների նկատմամբ: Այս էներգիան ուղղորդված է, դա բնական էներգիա չէ: Նայում ես՝ կաթնահոտը բերանում երեխա է ու հանկարծ ճամարտակում է, թե ինքը պետք է հարգի <էդ> մարդկանց իրավունքները, ու չգիտես թե <էդ> մարդը ի?նչ սեռի է պատկանում:
Ես կարծում եմ, որ ժողովուրդն իր անհանդուրժողականությամբ այդ հարցերում պետք է օգնի պետությանը, իշխանություններին: Ռուսաստանում այդ պայքարը լրջորեն սկսված է, մյուս երկրներում էլ կա պայքար ՝ առանց բարձրաձայնելու ու մի կարծեք, որ Ֆրանսիայում նույն կերպ չեն մտածում, իհարկե, մտածում են, այն երկրներում, որտեղ կա ազգային հստակ դիմագի, սեփական ազգային արժեքները հարգելու ավանդույթ, նման հարցերը բարձիթողի վիճակում չեն: Մեր ազգի 99,99 տոկոսը հաստատ չի ընդունում այդ մեղքը, այդ կեղտը: Իսկ եթե դրանց դեմ պայքարում կա վախվորածություն, իր մեղքի բաժինն ունի մամուլը, երկու, երեք տականք կարող են էլեկտրոնային մամուլով կամ սոցանցերով վարկաբեկել մարդկանց: Պատեհապաշտների ժամանակներում ենք ապրում: Ես այդ բանը զգացի վերջերս Վահան Հովհաննիսյանի շուրջ կատարավածից: Եթե սիրում ենք այս երկիրը պետք է ուրախանանք, որ Վահան Հավհաննիսյանի պես բացառիկ մարդը՝ քաղաքական թոհուբոհով անցած, ընդգծված ազգային նկարագիր ունեցող գիտնականը, Արա Սահակյանի նման տաղանդավոր, լուրջ քաղաքական գործիչը համաձայնեցին ստանձնել դեսպանության դժվարին գործը ու այս վտանգավոր ժամանակներում մի կողմ թողնել բոլոր քաղաքական այլակարծությունները առաջնորդվեցին երկրի շահով: Պիտի ուրախանանք, որ նման կարևոր երկրներ՝ ինչպիսին են Գերմանիան ու Ղազախստանը, դեսպան են գնում այսպիսի մարդիկ, և ոչ թե սա, նրա քեռու տղան կամ եղբայրը: Նրանք մարդիկ են, որոնք բացարձակ կապ չունեն ՀՀԿ-ի հետ, ուրեմն, նաև պիտի ուրախանանք, որ պետության ղեկավարը լայնախոհություն դրսևորեց և սեփական կուսակցության շրջանակից դուրս նշանակում կատարեց, հասկացավ, որ երկրի շահերը, հատկապես, արտաքին ասպարեզում, պահանջում են լինել լայնախոհ: Իմ բազմաթիվ հրապարակումներում ասել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին սուզվեցին շատ տաղանդավոր մարդիկ, տարիներով նրանց էներգիան չօգտագործվեց հոգուտ սեփական երկրի: Մենք մեծ երկիր չենք, որ այդքան շռայլորեն ու անխնա մսխենք մեր ինտելեկտը: Բայց տեսա?ք ինչ կատարվեց, ինչեր գրեցին որոշ լրատվամիջոցներ: Մատ են թափ տալիս իշխանությունների հասցեին, թե միայն հանրապետականների վրա են հենված, բայց դարձյալ քննադատում են, երբ փորձում են մի քիչ ավելի լայնացնել ասպարեզը: Անմիջապես սկսվեց կեղտաջրի հեղեղը: Չի կարելի, մարդիկ են կանգնած հետևում, որոնք նաև ցավ են զգում: Ինչպե?ս կարելի է լավը կեղտոտել: Այս ամենը Վահան Հովհաննիսյանին պաշտպանելու համար չասացի, ես այդ տեսակ եմ պաշտպանում, այն տեսակը, որն ինչ-որ բան է ստեղծել ու վաստակել, բայց մի տգետ կարող է այդ վաստակը կեղտոտել երկու բառով: Սա նշանակում է՝ արժեքային համակարգի բացարձակ փսորված վիճակ:
Եվ ուրեմն, ի?նչ է նշանակում մարդու իրավունք, հիմա ո?րն է Վահան Հովհաննիսյանի իրավունքը, ի?նչ է նշանակում մամուլի ազատություն: Վահան Հովհաննիսյանը դատի չի տա իր դեմ ցեխ շպրտած մամուլին, Ժամանակին ինձ էլ են վիրավորել, բայց ես որ մամուլից դուրս եկած մարդ եմ, չգնացի մամուլը դատի տալու ճանապարհով, ինչքան էլ գռեհիկ եղան ու ցավագին բաներ արեցին: Բայց նաև մտածում ես՝ ո?վ է պաշտպանելու իմ ու իմ նմանների իրավունքը: Մարդու իրավունքը երկսայր սուր է, ինչքան դո’ւ իրավունքներ ունես, այնքան էլ դիմացինն ունի:
Շարունակելի
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












