Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

ԼՂ հիմնախնդրում այլընտրանքների առջև կանգնելու առիթ չե՛նք ունենա

Նոյեմբեր 1, 2013թ. 01:21

Ազգային ժողովում շարունակվող 2014 թվականի բյուջետային քննարկումների շրջանակում խորհրդարան էր ժամանել փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը: Իսկ փոխնախարարին ուղղված պատգամավորական հարցերը ոչ այնքան բյուջետային, որքան քաղաքական բնույթ ունեին:

<Սուվերենության կորստի մասին խոսելն անլուրջ է>. ԱԳ փոխնախարարի պատասխանը Սերգեյ Գլազևին

<Ցավում եմ, որ բարդ հարցերին ստիպված եք դուք պատասխանել, որովհետև պարոն Նալբանդյանին շատ դժվար է հանդիպել Հայաստանի տարածքում>, դիմելով նախարար Նալբանդյանի փոխարեն խորհրդարան ժամանած փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանին ասաց եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու դիվանագետ պաշտոնյային խնդրեց տալ այն հարցերի պատասխանները, որոնք այսօր հուզում են Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներին: Իրապես մտահոգիչ է այն, որ մինչ օրս որևէ հայ պաշտոնյա չի արձագանքեց ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի <Առավոտ> օրաթերթին տրված հրացազրույցում հնչեցրած սկանդալային հայտարարություններին: Իսկ Գլազեւվը մասնավորաբար, հայտարարել էր, որ եթե Հայաստանը ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա կկորցնի իր սուվերենությունը, այն, պարզապես կստորադասի առեւտրատնտեսական հարաբերություններին ու կդառնա ԵՄ կցորդ վագոնը:

Ի վերջո, ի՞նչ էր <թաքնված> ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի դրույթներում: <Մենք այն երջանիկների թվին չենք պատկանում, որոնք ծանոթ են համաձայնագրի բովանդակությանը>, Նաիրա Զոհրաբյանը խնդրեց հայ պաշտոնյային բացել նաև որոշ անհրաժետ փակագծեր: Ի պատասխան, Զոհրաբ Մնացականյանը նախ հայտարարեց.< Սուվերենության կորստի մասին խոսելն անլուրջ է: Ասոցացման պայմանագիրի շուրջ բանակցել են երկու սուվերեն կողմեր՝ Հայաստանի Հանրապետությունն ու ԵՄ-ն: Երկու կողմերը պատրաստել են համաձայնագիր, որտեղ չի եղել մի կետ, թե Հայաստանն իր սուվերենությունը հանձնելու է ԵՄ-ին ու դառնալու է ԵՄ անդամ>: Փոխնախարարն առանձնահատուկ շեշտեց նաև, որ Հայաստանի պայմանագիրը հստակ տարբերվել է մյուս երկրների հետ ԵՄ պայմանագրերից, այն առումով, որ <մեր երկիրն առավել զգայուն է եղել ու հաշվի է առել տարբեր ուղղություններով իր ստանձնած պարտավորությունները>: Փոխնախարաի մեկնաբանությունից հետո, Նաիրա Զոհրաբյանը խոստովանեց, որ երկա՜ր դեգերումներից հետո միայն այսօր ստացավ մտահոգիչ հարցի իրական պատասխանը:

Սերգեյ Գլազեւը հիշյալ հարցազրույցում նաև նկատողություն էր արել հայկական կողմից բանակցողների հասցեին, ասելով, թե այնքան անփույթ են աշխատել, որ <նույնիսկ նեղություն չեն կրել կարդալու տեքստերը, որոնցում <պոչեր> են մնացել համանման պայմանագրերից ստորագրած ԵՄ-ի եւ Արաբական երկրների հետ, որոնց հետ ԵՄ-ն ընդհանուր ծովածոց ունի Միջերկրական ծովում>, իսկ պոչերի ապացույցն այն է, որ, ըստ Գլազեւի, պայմանագրում նշված է եղել՝ Հայաստանը պետք է կատարի ԵՄ-ի չափորոշիչները ձկնորսության եւ ծովային ոլորտներում:
<Ես չեմ ուզում արձագանքել մտքերի, որոնք ինձ համար վիրավորական են>, հայտարարեց փոխնախարարն ու հեռահար հեգնեց Սերգեյ Գլազեւի հասցեին` ասելով. <Մենք շա՜տ լավ գիտենք՝ մեզ մոտ ձկնորսություն կա՞, թե՞ չկա> , ապա հավելեց, որ շատ ուշադիր աշխատանք է տարվել Ասոցացման պայմանագրի բոլորի կետերի շուրջ: Ընդգծեց՝ Հայաստանը հրաշալի թիմով է աշխատել, թիմ, որում ներգրավված են եղել տարբեր գերատեսչությունների լավագույն մասնագետներ: Հայ պաշտոնյան հպարտ է, որ բանակցային գործընթացն իրականացվել է իրենց գործը լավ իմացող, գիտակ անձանց կողմից, գործընթաց, որի վրա 4 տարիների ընթացքում ծախսվել է 34 մլն դրամ:
Այնուհետ, հայտարարեց՝ ԵՄ-Հայաստան երկխոսությունը շարունակվում է, իսկ հանձին Ասոցացման համաձայնագրի, Եվրամիության հետ Հայաստանն ունի բանակցված, համաձայնեցված փաթեթ՝ հստակ տեքստ, որն ուրվագծում է մեր մաքսիմալ հնարավորությունները, ի վերջո, ունենք ավարտված բանակցություններ: Շետշեց, որ ներկայումս ստեղծվել են նոր իրողություններ, և Հայաստանը նաև պարտադրված է որոշ քայլեր ձեռնարկել գործընթացն այդ իրավիճակին հարմարեցնելու համար: Փոխնախարարը նաև բարձր գնահատեց մեր երկրի հետ հարաբերությունները շարունակելու և խորացնելու մասին ԵՄ -ից հնչող մտադրությունները:Ապա հիշեցրեց, որ Հայաստան պետության զարգացման 22 տարիների պատմությունն ընթացել է մի ուղղությամբ, որի նպատակը եղել ու մնում է ստեղծել, զարգացնել մի պետություն, որի հիմքում եվրոպական արժեքեհամակարգն է. <Այսինքն, մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ լուրջ հիմքեր ունի>:

<Ես չեմ աշխատում մի միջավայրում, որտեղ կա հայերենասիրության պակաս>

Մինչ հարց հնչեցնելը ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հայտարարեց, այն, ինչ կատարվում է լրջագույն մարտահարավեր է նետված Հայաստանին, իսկ այն ինչ ինքն է հնչեցնելու, պետք է ընդունել իբրև SOS: Մտահոգությունն այն է, որ այսօր Մաքսային միությանն Հայաստանի անդամակցմանը զուգահեռ սեղանին է դրվում Ղարաբաղի հարցը՝<անգամ հետադիմական Բելառուսի և այլոց կողմից, ուրեմն մեր երկիրը արտաքին քաղաքականությունում խարաղափողի վիճակում է>, հայտարարեց ընդդիմադիրն ու երկար նախաբանից հետո հետևյալ հարցն ուղղեց ԱԳ փոխնախարարին: «Դուք որպես արտաքին դիվանագիտության մեջ դերակատարում ունեցող մարդ, եթե իմանաք ու զգաք, որ Մաքսային մտնելու համար պայմանը Ղարաբաղն է, ինչպիսին կլինի ձեր դիրքորոշումը որպես պատվարժան մարդ, պաշտոնյա, ի՞նչ առաջարկ կներկայացնեք Ձեր նախարարին»:

Զոհրաբ Մնացականյանը նախ նկատեց, թե պատգամավորի ոչ բոլոր գնահատականների հետ է համաձայն, ապա մտահոգ ընդդիմադիրին տվեց այսպիսի պատասխան. «Ես, դուք, բոլորս 22 տարի աշխատում, ապրում ենք այս երկրում, և իմ փորձը ցույց է տալիս, որ ես չեմ աշխատում մի միջավայրում, որտեղ կարիք լինի հայրենասիրության մրցակցության։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ում հետ ես այսօր աշխատում եմ, ունեն հայրենասիրության պակաս կամ անտարբերություն կամ առավել ևս անպատասխանատվություն Ղարաբաղի հարցում։ Չեմ կարծում, որ կարող է լինել նման ընտրության կարիք, նման բան չի եղել և վստահ եմ՝ չի՛ լինելու ապագայում>: Մնացականյանը վստահ է, որ գոնե Արցախի հարցում մեր երկրում կա կոնսենսուս՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական ընկալումներում:<Վստահ եմ, որ Ղարաբաղյան հիմնախնդրի գործընթացում այլընտրանքների առջև կանգնելու առիթ մենք չենք ունենա»: ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն