Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԻՆՉՔԱՆ ՎԱՏԱԲԱՆԵՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ, ԱՅՆՔԱՆ ՇԱՏ ԳՐԱՆՏ ԿՍՏԱՆԱՆ

Նոյեմբեր 3, 2013թ. 16:16

Թե իրականում ի?նչ գործունեությամբ են գրանտակեր հկ-ները զբաղված Հայաստանում, իրավապաշտպան Պուշկին Սերոբյանը <Հայոց Աշխարհ>-ի թղթակցին ներկայացրեց հետևյալ պատկերը:
<Տարիներ առաջ ինձ հրավիրեցին մասնակյցելու Ծաղկաձորում կազմակերպված մի քննարկման, և ի?նչ նկատեցի, որ տարբեր հարցերի շուրջ, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպողները նույն մարդիկ էին, նույն գրանտային կազմակերպությունները: Նրանք մի դահլիճից դուրս էին գալիս ու մտնում մյուսը: Մի այլ բանում էլ համոզվեցի, որ սրանք մեկ խնդիր ունեն` երկիրը վատթարագույնս ներկայացնել: Օրինակ, կա <Կանանց իրավունքների պաշտպան> մի կազմակերպություն, որն աղմկում էր, թե Գյումրիում 1900 կանանց դեմ բռնություն է կիրառվել: Ասվածը ինձ շատ կասկածելի թվաց: Զանգահարեցի ոստիկանապետին, պարզվեց, որ ընդամենը 2 բռնաբարության դեպք է արձանագրվել: Փաստորեն, այդ կազմակերպությանը ձեռնտու է, որ վիճակը Հայաստանում շատ վատ ներկայացվի, ասվի, թե հայ տղամարդիկ անընդհատ բռնություններ են կիրառում հայ կանանց հանդեպ: Եվ դա այն դեպքում, երբ Գյումրիում տղամարդ չի մնացել, մարչդիկ արտագնա աշխատանքի են մեկնել, քաղաքում էդքան տղամարդ էլ չկա, եղածներն էլ իրենց ամուսնական պարտականությունները չեն կարողանում, էլ ուր մնաց, որ ուրիշի կնոջը բռնաբերեն>:

Իրավապաշտպանը նաև նկատում է, թե Հայաստանին որպես վատ վիճակում գտնվող երկիր ներկայացնելը ձեռնտու է միջազգային կազմակերպությունների հայաստանյան աշխատակիցներին` հայ, թե օտարազգի, քանի որ դա հնարավարություն է տալիս նրանց պահպանելու իրենց բավական բարձր վարձատրությամբ աշխատատեղերը: <Եվրոպացի չինովնիկները, իրենց հայրենիքում աշխատանքի հարց չեն կարողանում լուծել, եկել են Հայաստան ու մեր երկրի վատաբանման հաշվին իրենց լավ պայմաններն են ապահովում: Արդյունքում մեր երկիրը լուրջ կորուստներ է ունենում: Հայաստանը վատ ներկայացնելը ձեռնտու է նաև որոշ ՀԿ-ների, որոնք դրա դիմաց հսկայական գրանտներ են ստանում: Ուրեմն, պիտի անվերջ քննադատեն իշխանություններին, որ նորանոր գրանտներ ստանան: Կնշանակի, նրանք ոչ թե երկրում տիրող իրական պատկերն են ներկայացնում, այլ խեղաթյուրված ու նենգափոխված>:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն