ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ ՉԵՍ ՄՏՆԻ
Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներում տարածված կարծրատիպին, թե Մաքսային միության «վերջը» ԽՍՀՄ վերականգնումն է՝ անդամ-երկրների տնտեսական եւ քաղաքական անկախության կորուստը։
Պատասխանելով մեր այս հարցին, ՕԵԿ փոխնախագահ ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ երեկ նշեց. «Համաձայն չեմ այդ տեսակետին։ Պատմությունը ցույց է տալիս, որ ինչպես մարդը, այնպես էլ պետությունները, տարածաշրջանները չեն կարող երկրորդ անգամ նույն գետը մտնել՝ ոչ մի բան ոչ մի տեղ նույնությամբ չի կրկնվում։
Իհարկե, ՄՄ շրջանակներում կարող են օգտագործվել տնտեսական մեխանիզմներ, որոնք ժամանակին ձեւավորված էին եւ գործում էին Խորհրդային Միության տարածքում՝ միասնական մաքսային քաղաքականության, շրջանառության հետ կապված։ Բայց ասել, որ սա նոր Խորհրդային Միություն է՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու փորձ, մեղմ ասած, չափազանցություն կլիներ»։












