Հայոց կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարխային խորհրդի նախագահ՝
Նոյեմբեր 6, 2013թ. 01:33
Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստում, համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվեց Եկեղեցիների Համաշխարխային խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար:
ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամից:












