ՍԱ ԷԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Նոյեմբեր 19, 2013թ. 22:16
Թվում է, համանախագահները լուրջ են տրամադրված բանակցությունները տեղապտույտից դուրս բերելու հարցում։ Ըստ ձեզ, նախագահների հանդիպումը տալի՞ս է այդ հնարավորությունը։
Պատասխանելով մեր այս հարցին, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ երեկ նշեց. «Ակնկալել, թե Վիեննայում կընդունվի «ճակատագրական» ինչ-որ որոշում՝ շատ եւ շատ վաղաժամ է, բայց նման հանդիպումները շատ կարեւոր են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման տեսակետից։ Սա ամենակարեւոր եւ իրատեսական նպատակն է, որին Մինսկի խումբը կարող է հասնել։ Ցանկացած այլ տարբերակ պարզապես իրատեսական չէ։
Քանի դեռ չկա բոլորի համար ընդունելի լուծում, սա էլ է կարգավորման տարբերակ՝ պահել այն, ինչ ունենք։












