Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ

Նոյեմբեր 19, 2013թ. 12:17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին:
«Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ վարեցինք, որոնք դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն ՌԴ նախագահի սպասվող այցի նախապատրաստական առանցքային փուլերից մեկը»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցությունները Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ընթանում են ամբողջ թափով: «Մենք ամեն կերպ կաջակցենք, որպեսզի դրանք ավարտվեն ժամանակին»,- վստահեցրել է Լավրովը:


Դիտել Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն