Ուկրաինան չի ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
Նոյեմբեր 21, 2013թ. 17:22
Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական աշխատանքները. հայտնում է РИА-Новости-ն։
Ուկրաինայի Կառավարությունն իր որոշումը բացատրել է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու անհրաժեշտությամբ։
Միևնույն ժամանակ, նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Կիևը կշարունակի իր եվրաինտեգրման ուղին՝ չնայած բոլոր բարդություններին:












