Գլխավոր » Լրահոս

Եվրոպացիներն անընդհատ մեզ հորդորում են ժողովրդավար լինել, այնինչ իրենք են առաջին կեղծարարները

Նոյեմբեր 21, 2013թ. 23:29

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա իր այդ որոշումը բացատրեց այն հանգամանքով, թե 70 տարի շարունակ մեր տնտեսությունը զարգացել է Ռուսաստանին զուգահեռ:

«Եվրոպացիներն են անընդհատ մեզ հորդորում ժողովրդավար լինել, այնինչ իրենք են առաջին կեղծարարները: 21-րդ դարում մարդկանց խոշտանգելու, կտտանքների ենթարկելու գաղտնի բանտերը Եվրոպայում էին: Եթե որևէ մեկն ասի, թե Ռուսաստանի ողջ տարածքում հայտնաբերված է մի բանտ, որտեղ մարդկանց գաղտագողի բերել և կտտանքների են ենթարկել, ես ներողություն կխնդրեմ»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն