Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

ՊԵՏՔ ՉԷ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԵՐԱՆԳՆԵՐ ՓՆՏՐԵԼ

Նոյեմբեր 26, 2013թ. 02:08

«Հայոց Աշխարհ»-ի հարցին, թե երբ Հայաստան-Ռուսաստան քննարկումների սեղանին դրված են անվտանգության, տնտեսական, քաղաքական լրջագույն հարցեր, արդյոք տեղին էր ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկու կողմից ռուսերենին կարգավիճակ տալու մասին հայտարարությունը. Դեմկուսի նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ պատասխանեց.
«Ես այս աղմուկը համարում եմ արհեստականորեն բարձրացված ու մերժելի: Եկեք տեսնենք, թե իրականում ինչի՞ մասին է խոսքը, նրանք ընդամենն ասում են՝ ռուսաց լեզվի տարածումը եւս անհրաժեշտություն է:
Իսկ հիմա հիմավորեմ ասվածը: Անդամակցում ենք Մաքսային միությանը, ուր աշխատանքային լեզուն ռուսերենն է, դե պատկերացրեք, մեր չինովնիկները գնում են մասնակցելու քննարկումներին, բայց ռուսերեն չգիտեն, կամ մեր գործարարները պետք է, չէ՞, լեզու իմանան հաղորդակցվելու համար, կամ էլ նրանք, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան:
Խոսքն ընդամենը սրա մասին է, ոչ թե ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու: Եվ պետք չէ ամեն ինչի տակ փնտրել կայսերական երանգներ»։


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն