Գրանտակեր կազմակերպություններն ունեն վարձատրության որոշակի սանդղակ
Նոյեմբեր 26, 2013թ. 02:09
«Իմ խորին համոզմամբ, գրանտակեր կազմակերպություններն ունեն վարձատրության որոշակի սանդղակ. ինչքան շատ վարկաբեկեն մեր երկիրը, նեգատիվ բաներ ասեն իշխանությունների հասցեին, այնքան նրանց վարձատրության չափը՝ աշխատավարձը կբարձրանա։ Ո՞վ է տեսել, որ դրանցից մեկը մի բարեգործություն անի, ահռելի գումարները, որ դրսից ստանում են, ծառայեցնի ժողովրդին, հասարակ քաղաքացուն մի օգուտ տա։
Բազմիցս ասել եմ՝ շատ դեպքերում մենք ենք մեղավոր. եթե անպատիժ ինչ ուզում՝ անում են, հասարակական պարսավանքի չեն ենթարկում, դրանով իսկ պարարտ հող է ստեղծվում դրանց համար»,- մեր թղթակցին ասաց պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։












