Գլխավոր » Լրահոս

«Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացն ինքնուրույն գործընթաց է, և առաջ է ընթանալու առանց նախապայմանի»

Հոկտեմբեր 1, 2009թ. 17:45

Այսօր Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)  հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 8-ին Քիշնևում նախագահներ Ալիևի եւ Սարգսյանի ծրագրված այցից առաջ համանախագահները հոկտեմբերի 2-3-ը կայցելեն նաեւ Ստեփանակերտ, իսկ հոկտեմբերի 4-6-ը` Բաքու»:

Ըստ հայտարարության` երկու երկրների նախագահները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վիճահարույց հարցերը:

Համանախագահները նաեւ վերահաստատել են իրենց երկրների կառավարությունների այն հայտարարությունը, որ,  Ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացը ինքնուրույն գործընթաց է, առաջ է ընթանալու սեփական տրամաբանությամբ` առանց որեւէ նախապայմանի եւ խելամիտ ժամկետներում, առանց պարտադրված արագացումների ու դանդաղեցումների:

Համանախագահները հայտարարել են, որ Ղարաբաղյան գործընթացը կապված չէ որևէ այլ գործընթացի հետ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն