Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

ԵՄ-ն հիասթափված է Ուկրաինայից, բայց ձեռք չի քաշի

Նոյեմբեր 28, 2013թ. 20:45

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ժամանակավորապես կասեցնելու որոշումը հիասթափություն էր ոչ միայն ԵՄ-ի, այլեւ Ուկրաինայի ժողովրդի համար; Այսօր Վիլնյուսում բացված Արեւելյան գործընկերության երկրոդ բիզնես ֆորումի ժամանակ ասել է ԵՄ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն: Բայց առաջարկը դեռ սեղանի վրա է, հիշեցրել է նա, եւ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի անմիջապես, հենց պատրաստ լինի Ուկրաինան:

Նա ընդգծել է, որ Ուկրաինան, ստորագրելով հավակնոտ համաձայնագիրը, որը երբեւիցե ԵՄ-ն առաջարկել է գործընկեր երկրին, հստակ ազդանշան կտա ներդրողներին եւ միջազգային ֆինանսական հաստատություններին, որ լուրջ է վերաբերվում արդիականացման վերաբերյալ իր խոստմանը։

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի նախօրեին անցկացվող գործարար համաժողովում Հանձնակատարը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի առջեւ եվրոպական եւ ռուսական շուկաների միջեւ ընտրության հարց չկար, քանի որ ապրանքներն արտադրվում են տարբեր շուկաների համար:

Իր ելույթում Հանձնակատարը հիշատակել է Մոլդովային եւ Վրաստանին, որոնք պիտի նախաստորագրեն համաձայնագիրը: Իսկ ահա Հայաստանի անունը չի տվել: Նա չի մոռացել հիշեցնել, թե Ուկրաինան եւ Վրաստանը մի քիչ հետ են Մոլդովայից, որի քաղաքացիների համար շուտով ԵՄ-ն կբացի իր դռներն առանց մուտքի վիզա պահանջելու:


Դիտել Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն