Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն

Հայաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Եվրոպայի

Նոյեմբեր 28, 2013թ. 20:48

Հայաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Եվրոպայի,- կարծում է գերմանաբնակ պրոֆեսոր Անդրանիկ Մելիք-Թանգյանը,որն աշխատում է Հանս-Բոկլեր հիմնադրամի Տնտեսագիտական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտում: Ըստ այդմ էլ` Եվրոպան ավելի ըմբռնումով կմոտենա` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը, քան Ռուսաստանը` ԵՄ Ասոցացման համաձայնագրին միանալուն:

«Ակնհայտ է,որ այս որոշումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ռուսական զորքերն են կանգանծ հայկական սահմանին,-ասում է նա ու նաեւ ընդգծում, որ այս որոշումը Ռուսատանի համր էլ է էական,- Հայաստանը միակ կետն է, որտեղից կարող է Ռուսաստանը վերահսկել իրավիճակը տարածաշրջանում»:

Անդրանիկ Մելիք-Թանգյանը կարծում է, որ Հայաստանի համար այս որոշումը քաղաքական, ոչ թե տնտեսական նշանակություն ունի: Տնտեսապես զարգանալու համար Հայաստանը պետք է ուժեղացնի իր ներքին շուկան:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն