Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Եվրոպան անցնում է գրոհի, նպատակը քաղաքացիական ակտիվիստների միջոցով խառնաշփոթ ստեղծելն է

Նոյեմբեր 28, 2013թ. 23:01

Արեւելյան գործընկերության անդամ երկրներում հասարակ քաղաքացիները կարեւորագույն դեր են խաղում երկրում միջազգային նորմերի տարածման գործում: Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ուղերձում, որն ընթերցել են Վիլնյուսում նոյեմբերի 28-ին քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ժամանակ:

«Ամեն օր «Արեւելյան գործընկերության» անդամ վերց երկրներում ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, շարքային քաղաքացիները կարեւորագույն դեր են խաղում երկրում միջազգային նորմերի տարածման գործում, որոնք ամրագրված են ՄԱԿ ու ԵԱՀԿ պարտավորություններում, մարդու իրավունքներում ու ու ժողովրդավարական արժեքներում»,- ասվում է ուղերձում:

Ջոն Քերրին նշում է, որ չնայած դեմոկրատական ռեֆորմների ճանապարհին մեծ առաջընթաց է գրանցվել, շատ երկրներում շարունակում են պահպանվել լուրջ խնդիրներ խոսքի ու լրատվամիջոցների ազատության առնչությամբ: Այնուամենանիվ, քաղաքացիական հասարակության անդամներն անմնացորդ պայքար են մղում՝ կոչ անելով իրենց կառավարությանը պատասխանատվություն կրել՝ լույս սփռելով կոռուպցիայի վրա, ապահովելով ցանկացած քաղաքացու իրավունքների պաշտպանության վրա՝ անկախ ռասայից, ազգությունից, կրոնից, սեռից ու սեռական կողմնորոշումից:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ողջունում է քաղաքացիական հասարակության ջանքերը ժողովրդավարության հիմնական արժեքների, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների հարգման տարածման գործում:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն