Գլխավոր » Իրան, Լրահոս

Իրանը կարող է անդամակցել Մաքսային միությանը

Նոյեմբեր 28, 2013թ. 23:08

Ապագայի հեռանկարները հետաքրքիր կարող են լինել Հայաստանի ու Իրանի՝ տարածաշրջանային մերձեցման առումով: Այս մասին ասվում է IRAN.ru կայքում հրապարակված հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ մեծ բացթողում կլինի Ռուսաստանի կողմից առաջադրված ինտեգրացիոն նախագծի շրջանակում չօգտվել ստեղծված իրավիճակից ու հարաբերությունները էլ ավելի չբարելավել: Փորձագետները գնալով ավելի հաճախ են խոսում Իրանի՝ ՄՄ-ին հետագայում անդամակցելու հնարավորության մասին: Դա հետագայում հեռանկարային կարող է լինել հենց Հայաստանի համար՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման առումով:

Հոդվածի հեղինակների կարծիքով, Իրանի՝ ՄՄ-ին միանալու դեպքում կբացվի Ռուսաստանից դեպի Հայաստան ճանապարհը ոչ թե ամենակարճ վրացական հատվածով, այլ Ռուսաստան-Ղազախստան-Իրան-Հայաստան գծով: Սակայն այդ ճանապարհին եւս խոչընդոտներ կան, այդ թվում՝ Ադրբեջանը:

news.am


Դիտել Իրան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն