Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԵՄ-ից պրծում չկա` դուռը բաց է թողել

Նոյեմբեր 28, 2013թ. 23:33

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հիասթափվել է, որ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվել են Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու ծրագրերից:

Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ տարածած իր հայտարարությունում նա շնորհավորել է Մոլդովային ու Վրաստանին՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագումը ծրագրելու կապակցությամբ: «Սակայն ես խորապես հիասթափված եմ Հայաստանից ու Ուկրաինայից՝ կապված գագաթաժողովի ընթացքում Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու ծրագրից հրաժարվելու հետ: Ցավալի է հատկապես այն, որ այդ որոշումը կայացվել է արտաքին ճնշման ազդեցությամբ»,-հայտարարել է նա:

Ընդ որում, Շուլցը հավելել է, որ ԵՄ հետ ասոցացման դուռը բաց է մնում:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն